ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Առաջարկ «Հ1»-ին

Առաջարկ  «Հ1»-ին
20.11.2023 | 09:18

7-րդ դասարանի Հայոց պատմության խայտառակ դասագրքի հրատարակումից հետո բարձրացած աղմուկը չի հանդարտվում և դրա ակտիվ հրահրողներից է մեր գումարներով աշխատող, բայց Նիկոլին սպասարկող «Հ1»-ը, որը երեկ ևս այդ թեմային էր անդրադարձել և հաղորդաշարի վարողներ բանասերներ Պետրոսը և Տիգրանը տաղավար էին հրավիրել տխրահռչակ գրքի հեղինակ Սմբատին:

Տաղավարում երկու բանասերներով՝ Պետորսը և Տիգրանը, ֆոն էին ապահովում Սմբատին և բանավեճի իմիտացիա ստեղծում, այն իջեցնելով շրիշակի մակարդակի:

Գիտականությունը՝ զրո էր:

Հավելեմ, որ սա արդեն որերորդ անգամն է, որ Սմբատը հրավիրվում է «Հ1», սակայն նրա գիրքը քննադատող որևէ պատմաբանի չեն հրավիրում և չեն կազմակերպում գիտական իրական բանավեճ:

Այդ իսկ պատճառով մեր գումարներով աշխատող «Հ1»-ին առաջարկում եմ հաջորդ անգամ Սմբատին հրավիրելուց որպես բանախոսներ և բանավիճողներ հրավիրել նաև բախտագուշակ Լուսիկ ծյոծին, ով տաղավարից ուղիղ կապի մեջ կմտնի Վարդան Մամիկոնյանի կամ Տիգրան Մեծի հետ և հերոս Ռոբերտ Աբաջյանի կեղծ-պապին, որն անբարոյականության մաստեր կլաս ցույց կտա և կարող է որպես Վասակ Սյունու բարեկամ ներկայանալ և իր անունից ինչ-որ հայտարարություններ անել:

Հետաքրքիր է, Սմբատը որպես գիտնական չի ամաչու՞մ, որ իր գրքի համար իշխանությունները «Հ1»-ով արդեն որերորդ անգամ է ոչ մասնագետների են հրավիրում կամ էլ ինքը մենակ է «բանավիճում» ու շոուներ են սարքում:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Դիտվել է՝ 3613

Մեկնաբանություններ