ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Մարդ արարածն ինքն է ընտրողը բարի՞ն, թե՞ չարը

Մարդ արարածն ինքն է ընտրողը բարի՞ն, թե՞ չարը
20.12.2023 | 16:20

Մեկը ծնվում է, մյուսը՝ մեռնում, մեկն ամուսանում, իսկ մեկ ուրիշը՝ արդեն բաժանվում:

Մեկն առավոտյան աշխատանքի է արագ շտապում, իսկ մեկ ուրիշը առավոտյան է տուն վերադառնում:

Մեկն առավոտյան արթնանալուն պես Աստծուն է հիշում՝ փառաբանելով այդ օրվա համար, իսկ մեկ ուրիշը դեռ իր անկողնում, դժգոհությամբ է օրն իր սկսում:

Մեկն աղոթում է, մյուսն՝ անիծում:

Մեկն անոթի է, անտուն ու աղքատ, բայց շնորհակալ է այդ օրվա համար, իսկ մյուսն էլ կուշտ է, դղյակներ ունի, հարուստ է այնքան, որ կուրացել է փառքի փայլերից, բայցև դժգոհ է, վախկոտ, սնապարծ:

Մեկը հոգին է իր կյանքով լցնում, մեկ ուրիշն էլ իր մարմինն է սնում:

Մեկը մնայուն ընտրության կողմն է, իսկ մեկ ուրիշն էլ՝ անցողիկ ու սին:

Մեկն իր բարիքով հավերժ կառուցում, իսկ մեկ ուրիշն էլ հենց իր նախանձով անվերջ կործանում:

Անվերջ են նման համադրություններն աշխարհում մեր այս, բայց մարդ արարածն ինքն է ընտրողը բարին, թե չարը, փառք տուր ամեն օր Արարիչն Աստծուն, օրդ կլցվի սիրով երկնային:

Տեր Միքայել քահանա ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1574

Մեկնաբանություններ