Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

«Աստծո կանչը»

«Աստծո կանչը»
25.01.2024 | 10:15

Լուսանկարում` «Աստծո կանչը» շատերիս սիրելի խորհրդական գրքի արևելահայերենի փոխադրության հեղինակ, բանաստեղծ Սուրեն Պողոսյանն է:

Նա թեպետ ծնունդով Սևանի շրջանից է, սակայն Տիրամոր անունով մատուռ կառուցեց Նոյեմբերյանի Պտղավան գյուղում և կրոնի ուսուցչուհի իր տիկնոջ հետ, տարիներ ի վեր, մատուռի թևի տակ է հավաքում շրջակա հավատացյալ երեխաներին:

Բարեկամնե՛ր, մեր աղոթքում հիշենք այս արժանավոր հայորդուն:

Աստված նրան առավել զորավորի և պահպանի: Ամեն:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Հ.Գ.

Սուրենն ու իր տիկինը մատուռի բակը դարձրել են դրախտային մի սրբավայր:

Դիտվել է՝ 1548

Մեկնաբանություններ