Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Աղոթարան

Աղոթարան
29.01.2024 | 00:01

Ո՜վ գթած Հայր,
բարեխնամ, արարիչ բոլոր արարածների,
ընդունի՛ր մեր պաղատանքը երեկոյան այս ժամին։
Դու առատորեն Քո բարի պարգևներն ես տալիս բոլորին:
Ողորմի՛ր Տեր,
ամբողջ աշխարհին և մանավանդ Քո սուրբ եկեղեցուն,
հիվանդներին,
վշտահարներին,
ճամփորդներին,
նավորդներին,
խոստովանողներին,
ապաշխարողներին և հանգուցյալ հոգիներին,
որովհետեւ Դու, ամենակա՛լ Տեր,
գիտես մեր պետքերն ու կարիքները` մեր խնդրածից և իմացածից էլ ավելի:
Որդուդ և ամենասուրբ Հոգուդ հետ միասին քե՛զ են վայելում փառքը, իշխանությունն ու պատիվը,
այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից:
Ամե՜ն:

Դիտվել է՝ 2273

Մեկնաբանություններ