Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն ցանկանար

Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն ցանկանար
22.02.2024 | 16:35

Ամերիկան եռում է Բայդեն-Թրամփ պայքարից, Իսրայելը ոչնչացնում է Գազայի հատվածը, Ռուսաստանը ՈՒկրաինայում գրավել է Ավդեևկան, սակայն այդ պատերազմի վերջը չի երևում, այդ կռվում հաղթողներ չեն լինելու։ Իլհամ Ալիևը նախագահական արտահերթ ընտրություններով վերընտրվելուց հետո է՛լ ավելի է սպառազինում Ադրբեջանը։ Եթե Ադրբեջանն իսկապես խաղաղություն ցանկանար, այդքան մեծաքանակ զենք չէր գնի, պարբերաբար Հայաստանի հետ սահմանին զորավարժություններ չէր անցկացնի։ Իսկ Հայաստանի ՔՊ-ական իշխանությունը թմրեցնում, փափուկ բարձ է դնում հանրության գլխի տակ, այդ բարձի վրա գրված է՝ խաղաղության պայմանագիր։ Ալիևը շատ լավ գիտի, որ 2020 թվականի պատերազմում Ադրբեջանը հաղթանակ չի տարել ռազմադաշտում, եթե իսկական պատերազմ լիներ, հայկական հրթիռներն ու արկերը կպայթեցնեին նավթամուղերը և գազամուղերը։ Ալիևը, հայկական վերազարթոնքից, ռևանշից վախենալով, ցանկանում է մեկընդմիշտ չեզոքացնել ՀՀ-ն, հայկական գործոնը։ Այս պայմաններում, խաղաղության քարոզի լապշան կախելով հայաստանցիների ականջներից, օրվա իշխանությունը ջուր է լցնում Իլհամի ջրաղացին։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 4244

Մեկնաբանություններ