«Արդար Ռուսաստան՝ ճշմարտության համար» կուսակցության առաջնորդ, Դումայի խմբակցության ղեկավար Սերգեյ Միրոնովը դիմում է հղել ՌԴ գլխավոր դատախազին՝ խնդրելով ստուգել ադրբեջանական սփյուռքի հետ կապված կառույցները, այդ թվում՝ Մոսկվայի խոշորագույն «Սադովոդ» և «Ֆուդ սիթի» շուկաները՝ հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ Վերոհիշյալ առևտրի կենտրոնները պատկանում են ադրբեջանցի Գոդ Նիսանովին։               
 

Երբ քո հակառակորդներն իրար դեմ ավելի են պայքարում, քան՝ քո դեմ

Երբ քո հակառակորդներն իրար դեմ ավելի են պայքարում, քան՝ քո դեմ
25.03.2024 | 18:41

Ասում են` Նիկոլը պառակտում է ազգը։

Չէ, համաձայն չեմ։

Բացատրեմ:

Ինչպե՞ս է Ամերիկայում. երկրի պրեզիդենտը Բայդենն է, նրա դեմ դուրս է գալիս մի քանի թեկնածու։ Մեջներից նա, ով ամենաուժեղն է լինում, բոլոր ընդդիմադիրները սկսում են սատարել նրան։ Հա, շատերը կարող են լինել, որ դեմ են և՛ Բայդենին, և՛ Թրամփին, բայց ընտրության օրը պարտավոր են կողմնորոշվել։

Հիմա նայենք Հայաստանը.

Նիկոլի կողմնակիցները լավ էլ միասին են, ոչ մի պառակտում չկա։ Կողքից էլ Արամ Սարգսյան, Արման Բաբաջանյան, Խզմալյան, Ստյոպիկ Սաֆարյան, Լևոն Շիրինյան ու էլի լիքը երևույթներ Նիկոլի կողքը կանգնած են, ու ոչ մի պառակտում չկա, ոչ մեկը չի ասում, որ ինքը պիտի լինի Նիկոլի տեղը։

Ի՞նչ է կատարվում ընդդիմադիրների դաշտում:

Բոլորս գիտենք, որ ընդդիմադիրներից ամենալուրջ ուժ ունեցող մարդը Քոչարյանն է։

Իսկ ո՞վ է միացել։

Երկրորդ ուժեղը Սերժ Սարգսյանն է, երրորդն ու չորրորդը չգիտեմ, ու այդպես շարունակ։

Սարգսյանն ինչու՞ չի միանում, մանավանդ որ, ասում է, թե ինքը չի ուզում իշխանության գալ։ Բա որ նույնիսկ չի ուզում, ի՞նչն է չմիանալու պատճառը։

Մյուսները ինչու՞ չեն միանում։

Հա, ասենք թե Քոչարյանին չեք ուզում։ Հետո՞ ինչ, որ չեք ուզում։ Հիմա ՓԱՍՏ է, ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ Աէ որ ինքն է ամենաուժեղը։

Էդ նույնն է, որ Ամերիկայում Բայդենի դեմ լինեին մի տասը թեկնածու, դրանք ու՞մ էին վատություն անելու։ Իհարկե՝ Թրամփին, ոչ թե Բայդենին։

Ստացվում է, որ պառակտումը հենց ընդդիմության ներսից է։ Իսկ Նիկոլն էլ օգտվում է էդ վիճակից ու վայելում։

Ո՞վ լիներ` չէր վայելի, երբ քո հակառակորդներն իրար դեմ ավելի են պայքարում, քան՝ քո դեմ։

Միհրան Միրզոյան

Դիտվել է՝ 2140

Մեկնաբանություններ