Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Տարածաշրջանում կոնֆլիկտի էսկալացիան անխուսափելի է

Տարածաշրջանում կոնֆլիկտի էսկալացիան անխուսափելի է
19.04.2024 | 14:40

Ինչպես կանխատեսել էի, Իսրայելի պատասխանը Իրանին չուշացավ, անկախ այն հանգամանքից, որ ԱՄՆ-ը դեմ էր պատասխանին ու էսկալացիային։ Պայթյուններ են տեղի ունեցել Էսֆահանի օդակայանի տարածքում, ինչպես նաև Իրանի օդային ուժերի 8-րդ բազայում։ Կապի խափանումներ կան Թեհրանի, Շիրազի և Էսֆահանի օդակայանների միջև, ինչի պատճառով Իրանում բոլոր ներքին թռիչքները չեղարկվել են։

Այսօր նաև Իրանի առաջնորդ Այաթոլլա Խամենեի ծննդյան օրն է. նվեր են պատրաստել նրան։

Կարծում եմ նաև, որ այսքանով Իսրայելի պատասխանը չի սահմանափակվելու ու տարածաշրջանում կոնֆլիկտի էսկալացիան անխուսափելի է։

Ի՞նչ է անում Հայաստանը, հայ ժողովուրդը (բացի թշնամիներին հող հանձնելուց), որպեսզի աշխարհաքաղաքական այս դասավորության մեջ մենք շահած դուրս գանք։ Լավ, գոնե՝ անկորուստ։

Վահե Բալբաբյան

Դիտվել է՝ 3442

Մեկնաբանություններ