ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Սիրենք միմյանց ոչ միայն խոսքով

Սիրենք միմյանց ոչ միայն խոսքով
04.05.2024 | 20:15

Մի մարդ արդարության հետևից գնաց և բազմաթիվ անգամներ մինչ ի մահ ամոթահար եղավ, որովհետև շատ մեղավոր էր, ապա գնաց սիրո հետևից, և լույս ծագեց՝ հույսը սկսեց ծիլի նման գարնանային զվարթ արթնությունը, հավատը գոտևորվեց, որ Քրիստոս հենարան խարիսխ է մեղավորին առաջնորդելու, և հասցնելու պատվավոր ապաշխարության՝ գովեստներով ու քաջալերանքներով, ճշմարիտ սիրողի, ծնողական հանդիմանանքներով հանդերձ:
Աստված կա, որով ամենահաղթ Քրիստոս թեպետ Տերն է մեր, բայց նաև եղբայրն ու պսակն է մեր, որպեսզի մեզ հետ մեկ մարմին կազմելով, այդքան մոտիկությունից՝ փրկի մեզ մեր հանցանքներից:
Աշխարհը դատում է մեր հանցանքները, որպեսզի օրենքներով մեզ սպանի:
Քրիստոս ազատագրման է մեզ առաջնորդում-հեռացնում մեր հանցանքներից, որպեսզի մենք ևս դառնանք արդարներ:
Սիրե՛նք միմյանց, սիրելինե՛ր, և բազում մեր մեղքերը կխորտակվեն ու դրանց դատաստանները մեզանից կհեռանան, մխիթարությունները և բժշկությունները կժամանեն՝ միմյանց մեր մեղքերը խոստովանելով, որովհետև Աստված սեր է:

Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1154

Մեկնաբանություններ