Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Համախմբվելը նույնանալը չէ

Համախմբվելը նույնանալը չէ
19.05.2024 | 16:12

Նրանք, ովքեր սեփական սկզբունքներն ավելի վեր են դասում գերակայություններից, պետք է ընկալեն, որ ինդիվիդուալիզմը դեռ ուժ չէ, ոչ էլ՝ հարցի լուծման բանալի: Ինդիվիդուալիզմի ուժը գերակայությունների համար հմուտ կռիվ տալն է, ոչ թե սեփական սկզբունքների PR-ը: Երբ կոչ են անում համախմբման, կոչ չեն անում նույնականանալ , այլ խդրում են մի կողմ դնել սկզբունքներն ավելի կարևոր համընդհանուր առաքելության և գերակայութան համար: Գերակայությունները բոլորիս համար են կարևոր և կոչված են առհասարակ էնպիսի համակարգի և սոցիումի գոյության պահպանմանը, որտեղ սկզբունքայնությունը և ինդիվիդուալիզմը արժեք են, իսկ, երբ գերակայություններ այլևս չկան, քո սկզբունքայնությունն ու ինդիվիդուալիզմը որևէ մեկին պետք չեն, ավելին՝ կխլացվեն ու կանտեսվեն ամբոխավարության ու անսկզբունքայնության տոնավաճառում:

Համախմբվելը նույնանալը չէ:

Վլադիմիր Մարտիրոսյան

Դիտվել է՝ 2297

Մեկնաբանություններ