ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել է Հայաստան-Թուրքիա սահմանային անցակետը Հայոց ցեղասպանության կազմակերպիչներից մեկի՝ Մեհմեդ Թալեաթ փաշայի անունով կոչելու մասին Թուրքիայի խորհրդարանում ներկայացված օրինագծին: «Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի Հանրապետությունը հաշվի է առնում Թուրքիայի Հանրապետության կառավարության պաշտոնական դիրքորոշումներն ու որոշումները»,- նշված է ԱԳՆ-ի արձագանքում։               
 

Նիկոլի PR-շչիկները կրկնօրինակում են Հիտլերին

Նիկոլի PR-շչիկները կրկնօրինակում են Հիտլերին
01.06.2024 | 19:03

Նիկոլ Անհողը երեկ Վեդի էր գնացել: Նիկոլի հետ հանդիպան մասովկան ապահովելու համար երեխաներին էին ամֆիթատրոն բերման ենթարկել, ձեռքի հետ էլ երեխաներին օգտագործում էին Նիկոլի PR-ի համար՝ կադրից դուրս թողնելով կապիտուլյանտի սարսափի և վախի ապացույցները՝ հարյուրից ավելի թիկնազորն ու երեխաներին մետաղորսիչների միջով անցկացնելը:

Ինչպես շատ հարցերում, այստեղ էլ Նիկոլի PR-ով զբաղվողներն առաջնորդվում են Հիտլերի պրոպագանդիստ Գեբելսի ոճով՝ կեղծիքի, ստի, մանիպուլյացիայի հետ մեկտեղ շեֆին ներկայացնել որպես բարի, հումանիստ և երեխայասեր:

Իհարկե, Նիկոլի նման ոչնչություը Հիտլեր չէ, բայց դե Հիսուսի և Պապ թագավորի հետ համեմատվողը չի վարանում կիրառել Հիտլերի ինքնագովազդի հնարքները:

Ի դեպ, քայլիստ ֆյուրերիկին երեխաներից շատերը կա՛մ արհամարհում են, կա՛մ զզվանքով են նայում:

Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ

Հ.Գ.

Նիկոլին ավելի շատ սազում է երեխաների շրջապատում անկապ պարելն ու իբր հեքիաթ կարդալը:

Դիտվել է՝ 2886

Մեկնաբանություններ