Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Այդ ե՞րբ եկեղեցին չի զբաղվել քաղաքականությամբ

Այդ ե՞րբ  եկեղեցին չի զբաղվել քաղաքականությամբ
04.06.2024 | 10:02

Ի՞նչ է նշանակում հարցը, թե եկեղեցին զբաղվում է քաղաքականությամբ:

Գլխներիդ ձյուն գա, այդ ե՞րբ եկեղեցին չի զբաղվել քաղաքականությամբ:

Բա ութ խաչակրաց արշավանքներն ո՞վ է կազմակերպել...

Ալի-Բաբա՞ն, թե ՞ Լեհաստանում «Սոլիդարնոստը» հաղթել է կոմունիստներին, առանց կաթոլիկ եկեղեցու և Հռոմի Պապի օգնության:

Քաղաքականությամբ զբաղվել , նաև գիտելիքների տիրապետելու արվեստ է:

Արամ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Լուսանկարը՝ 23artashes, CC BY-SA 3.0, https://commons.wikimedia.org/w/index.php?curid=29056133

Դիտվել է՝ 3577

Մեկնաբանություններ