ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Գոյության պայքարի ստրատեգիան ու տակտիկան ուժային սկզբունքներով կառավարվող աշխարհում

Գոյության պայքարի ստրատեգիան ու տակտիկան ուժային սկզբունքներով կառավարվող աշխարհում
21.06.2024 | 10:19

Աշխարհի պատմությունը ցույց է տվել, որ պետությունների ու զանազան տեսակի հակամարտ ուժերի մեջ խաղաղությունն ավելի տևական է եղել այն դեպքում, երբ այդ ուժերն ունեցել են մոտավորապես հավասար հզորություններ, քանի որ այդ դեպքում կռիվ սկսելու ու դրանից շահ ակնկալելու հավանականությունը նվազագույնն է։

Նման շահ ակնկալելու հավանականությունը շատ ավելի փոքր է, երբ թյուրիմացության մեջ գտնվող թույլն է կռիվ սկսում ուժեղի դեմ և այն շատ մեծ է, երբ հզորն է որոշում կռիվ սկսել թույլի դեմ։

Այստեղից էլ գոյության պայքարի ստրատեգիան ու տակտիկան ուժային սկզբունքներով կառավարվող աշխարհում, որում ամեն մեկը ձգտում է ունենալ առավելագույն հզորություն՝ տիրանալով հնարավորինս շատ ռեսուրսների։

Մյուս կողմից, եթե նայում ենք աշխարհի պատմությանը երկրագնդի կենսականորեն կարևոր ռեսուրսների օգտագործման և սպառման տեսանկյունից, ապա տեսնում ենք այդ ռեսուրսների ծախսի ինտենսիվացում ու մարդկանց մեկ շնչին ընկնող ռեսուրսների քանակության կտրուկ անկում, որն ուզած-չուզած բերելու է այդ ռեսուրսների համար պայքարի լարվածության աճի՝ իր կատաստրոֆիկ հետևանքներով։

Այս պայմաններում ներկայում տեղի է ունենում միաբևեռ աշխարհից անցում դեպի բազմաբևեռ աշխարհը, և այդ անցումը պետք է կատարվի այնպես, որ ապագա աշխարհում մարդկանց խաղաղ ապրելու հավանականությունը լինի հնարավորինս մեծ։

Այս հանգամանքը աշխարհին թելադրում է սկզբունքորեն նոր տեսակի բլոկային քաղաքականություն, ըստ որի, աշխարհը, բացառելով միաբևեռությունը, պետք է բաժանվի մինիմալ թվով հավասար հզորություններով բլոկների, որի դեպքում նրանց միջև բախումների շանսը կլինի տեսականորեն նվազագույնը։

Հաշվի առնելով աշխարհում ուժային, ռեսուրսային ու քաղաքակրթական, ինչպես նաև մարդկանց հոգեբարոյական վիճակների բազմազանությունը, նման հավասարահզոր բլոկների բաժանումը կհանդիպի շատ մեծ դժվարությունների, բայց որը, այսպես, թե այնպես, պետք է ստանա որոշակի լուծում։

Կախված բլոկների թվից, աշխարհի օպտիմալ մասնատման խնդիրը կարող է ունենալ շատ տարբեր լուծումներ, որոնք տարբեր տարածաշրջաններում կարող են բերել երկրների անսպասելի միավորումների առաջացման անհրաժեշտությանը, ներառյալ մեր տարածաշրջանը։

Կյանքի նոր ու հզոր պահանջները, ուզած-չուզած, իրենց էությամբ կարող են անտեսել հին նկատառումներն ու առաջարկել սկզբունքորեն նոր լուծումներ, բայց մինչև դա ընթացիկ հակամարտությունների խմորը դեռ շատ ջուր կտանի։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4314

Մեկնաբանություններ