Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Ընտանիք քանդող քարոզչություն

Ընտանիք քանդող քարոզչություն
18.07.2024 | 09:44

Անգլիացի մի շատ հայտնի գրող կա՝ Ռոալդ Դալ անունով։ Եվրոպացիները խելակորույս կարդում են նրա գործերը՝ պարտադրելով նաև մեզ նման երկրներին։ Հայաստանում էլ վերջին տարիներին, ենթադրաբար՝ կոնկրետ պատվերով, թարգմանում ու մասշտաբային տպում են Դալի ստեղծագործությունները, դպրոցներին էլ նախարարությունը ներքին կարգով պարտադրում է, որ երեխաներին հանձնարարեն։

Վերջերս որդուս ձեռքից վերցրի հանձնարարված ընթերցանության Ռոալդ Դալի «Մաթիլդա» ստեղծագործությունը և ծանոթացա բովանդակությանը։ Մի քանի բառով եթե ասեմ՝ տաղանդավոր երեխա է Մաթիլդան, որի ծնողները նրան չեն սիրում, դպրոցի տնօրենը չար ու նախանձ է, և երեխայի արժեքը գնահատում է միայն ուսուցչուհին։ Ստեղծագործության վերջում երեխայի ծնողները հրաժարվում են Մաթիլդայից, և նա մնում է իր ուսուցչուհու հետ։

Հասկանում եմ, որ ստեղծագործության մեջ մարդուն արժևորելու միտքն է, բայց ինչքանո՞վ է ճիշտ դպրոցական երեխաներին քարոզել մի գրականություն, որտեղ ծնողը չի սիրում իր երեխային, դպրոցի տնօրենն էլ հրեշ է․․․

Նույն կերպ շատ հայ ծնողներ, իրենց առաջադեմ երևակայելով, գնում են առաջին պատահած նորահայտ մեկի գիրքը և տալիս երեխային, որ կարդա։ Ու քիչ ծնողներ են այդ անհայտ հեղինակի գեղեցիկ շապիկով գիրքը թերթում, աչքի անցկացնում՝ հասկանալու, թե ինչ է կարդալու իր երեխան։ Մեծ մասամբ դրանցում լինում են բռնության կամ սեքսի տեսարաններ՝ նախատեսված 20-ից բարձր տարիքի մարդկանց համար, բայց հայ ծնողներից շատերը դրանք տալիս են կարդալու իրենց 14 տարեկան երեխաներին՝ դրանում հասկանալով առաջադիմությունը։

Սա էլ է Արևմուտքի կողմից ընտանիք քանդող քարոզչություն, որը մարդկանց մեջ ներարկվում է շատ հմուտ և դանդաղ կերպով։ Զգույշ լինենք մեր երեխաների հոգևոր ու արժեքային կրթության առումով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 6428

Մեկնաբանություններ