Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Մութ, սև ամպեր՝ Հայաստանի գլխին

Մութ, սև ամպեր՝ Հայաստանի գլխին
05.08.2024 | 20:20

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկյացուցիչ Տոյվո Կլաարը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի մեծ մասը համաձայնեցված է, վերջնագծին հասնելու համար պակասում է քաղաքական կամքը։ Թե ում քաղաքական կամքը, նա չի հայտնել, սակայն բոլորին էլ դա պարզ է։ Նա նաև ասել է, թե Ղարաբաղի հայերը պետք է երկխոսեն Ադրբեջանի հետ՝ Ղարաբաղ իրենց վերադարձի մասին։ Կլաարը չի մոռացել Հայաստանում ապրած ադրբեջանցիների խնդրի մասին։ Իլհամ Ալիևին ձեռնտու չէ Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կնքելը, նրան միշտ պետք է Հայաստանը՝ որպես արտաքին թշանամի, որպեսզի Ադրբեջանի բնակչության ուշադրությունը շեղի երկրում առկա սոցիալական մեծ բևեռացումից, կոռուպցիայից, իրավական բեսպրեդելից, որպեսզի Հայաստանից նոր տարածքներ, նոր զիջումներ խլելով ՝պարբերաբար բարձրացնի իր հեղինակությունը։ Արցախցիների վերադարձը Արցախ առաջիկայում բացառվում է, որովհետև բռնապետական, հայատյաց Ադրբեջանում արցախցիներին բնաջնջում է սպասում։ Իսկ Հայաստան ադրբեջանցիների «վերադարձը» մեծ ական է մեր պետության համար, որի պայթյունը ոչնչացնելու է մեր պետությունը։

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը իր կնոջ հետ Պորտուգալիայում այժմ հանգստանում է, Հայաստանի դիվանագիտությունն էլ կոմայի մեջ է, իսկ Հայաստանի գլխին սև, մութ ամպեր են կուտակվում։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 10337

Մեկնաբանություններ