ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Telcell-ը նստելու է Երևանի քաղաքապետարանի փոխարեն

Telcell-ը նստելու է Երևանի քաղաքապետարանի փոխարեն
17.10.2024 | 10:31

TelcellԵրևանի Մետրոպոլիտեն-ում բացահայտ գրպանահատությամբ է զբաղված;

Վերջինիս տերմինալներն ընդունում են ուղևորատոմսերի համար վճարած գումարը, սակայն ուղևորատոմս չեն տրամադրում: Ըստ ողջամիտ վարկածի, Թելսելը ցանկանում է արագ հարստանալ և Մեքսիկայով ԱՄՆ փախչել:

Թելսելը չի ժխտում Մեքսիկայով ԱՄՆ փախչելու վարկածը, սակայն պնդում է, որ «չտպված տոմսերի գումարը փոխանցվում է քաղաքապետարան, որպես չօգտագործված տոմս, պետությունը դրանից վնաս չի կրում»:

Փաստորեն, ստացվում է, որ քաղաքացիները գումար են վճարում Թելսելին, վճարած գումարի դիմաց ուղևորատոմս չեն ստանում, իսկ վերջիններիս վճարած գումարը փոխանցվում է Երևանի քաղաքապետարան-ին: Այսինքն, Երևանի քաղաքապետարանն «օդից» հարստանում է:

Եվ, եթե այդպես է, ապա Մեքսիկայով ԱՄՆ փախչելու է Երևանի քաղաքապետարանը: Իսկ Թելսելը կնստի: Կան այդպիսիք, չէ՞, որ նստում են ուրիշների փոխարեն: Այնպես, ինչպես, օրինակ` «Ոսկե հորթ»-ի հերոսներից Զիցնախագահ Ֆունտը, որը «նստել էր Ալեքսանդր 2-րդի, Ալեքսանդր 3-րդի, Նիկոլայ 2-րդի, Կերենսկու, ինչպես նաև ռազմական կոմունիզմի օրոք»:

Վերջին անգամ Զիցնախագահ Ֆունտը նստեց Օստապ Բենդերի փոխարեն: Կարծում եմ` Թելսելը նստելու է Երևանի քաղաքապետարանի փոխարեն:

Ամեն:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3578

Մեկնաբանություններ