Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Փսևդոընտրություններ՝ «փրայմերիզի» տեսքով

Փսևդոընտրություններ՝ «փրայմերիզի»  տեսքով
27.11.2024 | 12:18

Ֆիքսենք փաստը՝ ՔՊ-ն վախենում է Գյումրիում գնալ ընտրությունների, չունի նաև թեկնածու, դրա համար փսևդոընտրություններ է կազմակերպում՝ «փրայմերիզի» տեսքով, ստեղծված իրավիճակում լուծում գտնելու համար։

Գաղափարական առումով ՔՊ-ն սնանկ է, կազմակերպչական առումով՝ իմպոտենտ։

2026-ին նույնպես նման մի լուծում պետք է գտնեն արտակարգ իրավիճակ մտցնելու համար, իրենց գոյությունը մի կերպ երկարացնելու համար։

Ստեփան Դանիելյան

Դիտվել է՝ 2314

Մեկնաբանություններ