Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Թղթերը և դեկլարացիաներն ուժի դեմ առոչինչ են

Թղթերը և դեկլարացիաներն ուժի դեմ առոչինչ են
10.12.2024 | 07:10

1973 թ. պատերազմից 51 տարի անց առաջին անգամ Իսրայելը զորքով կիլոմետրերով մխրճվել է Սիրիայի տարածք, իբրև թե, այսպես կոչված, «անվտանգության բուֆերային գոտի» ստեղծելու, իսկ իրականում բնականաբար իր բաժին պատառը տանելու համար:

Իսկ օկուպացիայի հիմնավորումն էլ գիտե՞ք, որն է:

Այն, որ սահմանազատման պայմանագիրը, որը կար երկու երկրների միջև, այլևս չի գործում:

Հերթական գործնական օրինակը, որ թղթերը և դեկլարացիաներն ուժի դեմ առոչինչ են:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2148

Մեկնաբանություններ