ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Անցնում են փորձված մեթոդին՝ քանդել Ռուսաստանը ներսից

Անցնում են փորձված մեթոդին՝ քանդել Ռուսաստանը ներսից
17.12.2024 | 16:11

Արևմուտքը Ռուսաստանի դեմ պատերազմում անցնում է հին փորձված մեթոդին՝ քանդել Ռուսաստանը ներսից: Սպանվել է ՌԴ ԶՈՒ ռադիացիոն, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի պետ, գեներալ-լեյտենանտ Կիրիլովը. հայտարարության մեջ նշվում է, թե իբր այդ գործողությունն արել է ՈՒկրաինայի անվտանգության ծառայությունը:

Հատուկ ծառայությունների գործունեությունից քիչ թե շատ տեղյակ մարդիկ գիտեն, թե Արևմուտքի ազդեցության գոտում գտնվող երկրների հատուկ ծառայություններն ում լիարժեք վերահսկողության տակ են գտնվում, և նման մակարդակի գործողություններին քանի երկրի հատուկ ծառայություններ են մասնակցում(ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Իսրայել (ըստ հավաստի աղբյուրների՝ 2022 թվականի մարտից Թուրքիայի արտաքին հետախուզությունն էլ միջուկային և մի քանի այլ ոլորտային ինֆորմացիաներից, մնացած այլ հարցերում նշված երկրների հատուկ ծառայությունների ինֆորմացիոն պատուհանից օգտվելու իրավունք ունի):

Արևմուտքի կողմից Ռուսաստանի դեմ արվող գործողություններից և Արևմուտքի «հաջողություններով» Հայաստանում ցնծացողները ողջունում են Թուրքիայի մուտքը Հայաստան՝ սիրիական սցենարով:

Ազատ Ադամյան

Դիտվել է՝ 3618

Մեկնաբանություններ