ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

93 մանկապարտեզներից 60-ը դեռ հեռու են շահագործման հանձնվելուց

93 մանկապարտեզներից 60-ը դեռ հեռու են շահագործման հանձնվելուց
17.12.2024 | 16:33

Քանի որ Փաշինյանի սուտ խոսելն առավել տպավորիչ, առավել հիշարժան է դառնում, երբ խոսքը վերաբերում է ճանապարհաշինության, շինարարության վերաբերյալ խոստումներին (շատ ավելի աղետաբեր դեպքերի վերաբերյալ ստախոսությունը, ցավոք, այնքան էլ չի տպավորվում), և քանի որ կարճ ժամանակ առաջ կառավարության նիստում նա վրդովված խոսում էր այն մասին, որ խոստացված ժամկետներում որևէ կառույցի կամ ճանապարհի շահագործման չհանձնելը նշանակում է, որ ինքը սուտ է խոսում, ապա ստիպված ենք հերթական անգամ արձանագրել, որ նա սուտ է խոսում։

Եվ այսպես, այս տարվա հունիսին կառավարության նիստում հայտարարվեց, որ հանրապետության 93 մանկապարտեզներում կավարտվի կահավորումը, և մինչև տարեվերջ դրանք բոլորը շահագործման կհանձնվեն։ Տարին մի քանի օրից կավարտվի, սակայն այդ 93 մանկապարտեզներից 60-ը դեռ հեռու են շահագործման հանձնվելուց։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 3127

Մեկնաբանություններ