Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Փաշինյանը ցուցմունք է տվել Երրորդ Հանրապետության դեմ

Փաշինյանը ցուցմունք է տվել Երրորդ Հանրապետության դեմ
11.02.2025 | 20:34

Պետական դավաճանը Ֆրանսիայում հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ ուղղակիորեն ցուցմունք է տվել Հայաստանի Հանրապետության դեմ` նշելով, որ Հայաստանի 3-րդ Հանրապետության հիմնադրման առաջին օրից ՀՀ-ում կար ընդամենը 1 կուսակցություն, դա ՀՅԴ-ն էր, և բոլոր կուսակցությունները գործել են Հայ Հեղափոխական Դաշնակցության գաղափարախոսության ներքո:

Ի՞նչ է սա նշանակում:

Փաշինյանը գրեթե բաց տեքստով հայտարարում է, որ Հայաստանի Հանրապետությունը դեռևս 90-ականներից սկսած եղել է հակաթուրքական սուբյեկտ և օկուպացրել է «այլոց հողերը»:

Սա ըստ էության, ցուցմունք է Հայաստանի Երրորդ Հանրապետության դեմ:

Եվ վստահաբար, Փաշինյանի իշխանության պահպանման դեպքում, ելնելով Նիկոլ Փաշինյանի հայտարարություններից Ադրբեջանը բացառված չէ և ընդհակառակը շատ հավանական է, որ Հայաստանի առջև պահանջ դնի Արցախյան առաջին ազատամարտում իրենց ավանդը ունեցած գործիչների նկատմամբ բռնաճշումներ իրականացնելը, ինչպես նաև, որպես «օկուպացված տարիների» փոխհատուցում` հսկայական ռազմատուգանք վճարելը:

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2074

Մեկնաբանություններ