Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Մաքրել Նիկոլին Գյումրիի ու Հայաստանի վրայից

Մաքրել Նիկոլին Գյումրիի ու Հայաստանի վրայից
22.02.2025 | 14:51

Գյումրիում տեղի ունեցած «Կեղծ խաղաղության գինը» ֆիլմի ցուցադրումը, որին ներկա էինք «Մայր Հայաստանի» ներկայացուցիչներով, շատ խորհրդանշական ստացվեց։ Այն համընկավ Նիկոլ Փաշինյանի՝ թուրքական օրակարգով սահմանադրական փոփոխությունների մասին անոնսի և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի՝ Գյումրիում կայանալիք ավագանու արտահերթ ընտրությունների մեկնարկի մասին պաշտոնական հաղորդագրության հետ։

Գյումրին խորհրդանշական է դառնում բոլոր առումներով։ 2018-ին հենց այստեղից սկսեց Նիկոլ Փաշինյանը, որպեսզի հետո «ճշտով» հայտնվի վարչապետի աթոռին (Նիկոլը չէր կարող ճիշտ լինել)։ Ու հիմա նույն քաղաքում ընտրություն է լինելու, որի արդյունքները հայտնի են դառնալու հենց այն օրը, երբ Նիկոլը սկսել էր քայլարշավը, որին, մինչև Երևան հասնելը, միայն «չալո» շունը միացավ, բայց քանի որ մայրաքաղաքում «Աննուշկան ձեթը վաղուց թափել էր», ուստի ստացանք թավշյա հեղափոխություն-իշխանահանձնում։

Գյումրեցիները մարտի 30-ին հրաշալի հնարավորություն են ստանում Նիկոլին մաքրել ոչ միայն Գյումրիի, այլ նաև Հայաստանի պատմության վրայից։ Մաքրելն այդ պետք է սկսել Գյումրիում ՔՊԿ-ին, դրածոներին, դատարկաբաններին մերժելով։

Դատելով ամենից՝ Նիկոլը Գյումրիում զավթած իշխանությունը պահելու օրինական տարբերակ չունի։ Եթե որոշի «ինչքան ուզեք, այնքան խփեմ» տարբերակն օգտագործել, ապա դա կարագացնի ու ցնցումային կդարձնի փոփոխությունների գործընթացը։

«Մայր Հայաստանն» ակտիվորեն մասնակցելու է Գյումրիում կայանալիք ընտրություններին։ Մասնակցելու է, որ փոխենք։ Փոխենք իշխանությունը տեղական, հետո նաև՝ համապետական մասշտաբով։

Միացի՛ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան

Դիտվել է՝ 4582

Մեկնաբանություններ