Մոսկվան հետևում է Սամվել Կարապետյանի գործին և պատրաստ է գործարարին ցանկացած օգնություն ցուցաբերել՝ որպես Ռուսաստանի քաղաքացի՝ լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք չենք ուզում միջամտել Հայաստանի ներքին գործերին, բայց, իհարկե, ամենայն ուշադրությամբ հետևում ենք այն ամենին, ինչ կապված է Ռուսաստանի քաղաքացիների հետ։ Ակնկալում ենք, որ Սամվել Կարապետյանի բոլոր օրինական իրավունքները կպահպանվեն»,- շեշտել է Պեսկովը։               
 

Ալիեւը Նիկոլին նախընտրական նվեր կտա նրա փայփայած ապուշությունը՝ «Խաղաղության պայմանագիրը»

Ալիեւը Նիկոլին նախընտրական նվեր կտա նրա փայփայած ապուշությունը՝ «Խաղաղության պայմանագիրը»
13.03.2025 | 06:28

Քանի որ երկրորդ եւ երրորդ նախագահների թիմերն արդեն բավականաչափ իրար վարկաբեկել են, ու քանի դեռ Ռուբեն Վարդանյանը եւ Արցախի ղեկավարները Բաքվի բանտում են, Նիկոլը շտապ պատրաստվում է ընտրությունների։

Դրա մասին էր Սերժ Սարգսյանի, Տարոն Մարգարյանի, Հովիկ Աղազարյանի նկատմամաբ «բիրիքով» քրեական գործեր հարուցելը։

Ավելի վաղ պաշտոնանկ էր արվել Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը, եւ այժմ Հայաստանը ետ կվերցնի Ադրբեջանի հանդեպ միջազգային հայցերը։

Ալիեւը Նիկոլին նախընտրական նվեր կտա նրա փայփայած ապուշությունը՝ «Խաղաղության պայմանագիրը», եւ Նիկոլն այդ թուղթը գրկած գյուղից գյուղ կգնա որպես իր հաղթանակի եւ հավերժ խաղաղության ապացույց։

Մայիսի 9-ին Կարմիր հրապարակում զորահանդեսի ժամանակ Նիկոլը (իսկ արեւմուտքներում անտեր-անտիրական թափառելուց եւ ապարդյուն տիրություն ողորմալուց հետո նա անպայման այնտեղ ներկա կգտնվի) Պուտինից կխնդրի իր իշխանության համար երաշխիքներ, եւ անմիջապես կհայտարարի հերթական արտահերթ ընտրությունների մասին։

Ընդ որում, Գյումրիի ընտրությունների արդյունքները զուտ տեխնիկական ազդեցություն կարող են ունենալ այս որոշման վրա։ Եթե Նիկոլը հաղթի, ապա դա ավելի քիչ բեռ կնստի ՀՀ բյուջեի վրա, իսկ եթե հաղթեն նրա հակառակորդները, ապա Նիկոլը ՀՀ բյուջեի հաշվին կբաժանի ընտրակաշառքներ հարկերի, վարկերի, տուրքերի չեղարկման ու կանխիկի տեսքով, կավելացնի ոստիկանության եւ ՊՈԱԿ-ի փողերը, կգնի նոր ֆեյքեր, լրատվամիջոցներ ու պարեկներ, կհարուցի նոր քրգործեր, եւ այլն։

«Ընդդիմությունը» նույնպես Պուտինից երաշխիքներ կխնդրի եւ կստանա։ Ամբողջ հարցն այն է, թե սրանցից որ մեկին կխաբի Պուտինը․ թերեւս, երկուսին էլ կգցի։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Հ.Գ.

Արդեն չեմ էլ հիշում, թե ով սկսեց ընտրությունների մասին խոսակցությունը։

Դիտվել է՝ 3078

Մեկնաբանություններ