Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Հերիք է հետևանքների դեմ պայքարեք

Հերիք է հետևանքների դեմ պայքարեք
21.03.2025 | 13:40

Ֆուտբոլային խայտառակությունը ընդամենը հետևանք է։ Տոմսային ու ձնային քաոսը՝ նույնպես։ Բաքվում գերիներ ունենալը ընդամենը հետևանք է։ Մեր թուլությունը՝ ևս։ Բոլոր պարտությունները ուղիղ հետևանքներ են։

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի փոխարեն մի պահ ԳՇ պետին նայեք։ Իսկ ինչո՞վ է նա տարբերվում։ Ֆուտբոլային պարտությանը էլի մի կերպ կդիմանանք, բայց ԳՇ պետի գործունեությունից կամ անգործությունից մեր լինել-չլինելու հարցն է կախված։

Քաղաքապետից և ֆեդերացիայի նախագահից սկսած մինչև ԳՇ պետ ու ՊՆ նախարար՝ բոլոր նիկոլական կադրերի միջև, բացի անուն-ազգանուններից, որևէ տարբերություն տեսնո՞ւմ եք։ Եվ սա մեր խնդիրների սկզբնապատճառի կողմից սահմանված հստակ օրինաչափություն է։

Երեկ Նուբար Աֆեյանը CNN-ով չգիտես ում ու ինչի համար էր դիմում։ Հայերի Բաքվում հայտնվելը Հայաստանի գործող կառավարության վարած քաղաքականության հետևանքն է։ Ուրեմն, համարձակություն ու սկզբունքայնություն ունեցիր և դիմիր պատճառին։

Վահրամ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 3200

Մեկնաբանություններ