Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Իրենց Ռիո դե Ժանեյրոյում կամ Սիկտիվկարի խոպանում են պատկերացնում

Իրենց Ռիո դե Ժանեյրոյում կամ Սիկտիվկարի խոպանում են պատկերացնում
26.04.2025 | 16:07

Հայաստանում Գերմանիայի դեսպանությունը որոշել է շարունակել խայտառակվել, սակայն միջնորդավորված:

ՈՒրեմն, սրանք չունենալով քաղաքացիների հետ շփման տարրական կարողություն, որոշել են 2025 թ. հուլիսի 1-ից հյուպատոսական ծառայության գործառույթները փոխանցել մեկ այլ կազմակերպության` «վիզաների աջակցման կենտրոն» կոչվող ինչ-որ ՍՊԸ-ի: Սրանց հաշվարկը պարզ է. վիզա ստացող քաղաքացիների հետ չեն շփվելու, ձեռքի հետ էլ գումար են աշխատելու:

Արդյումքում, Գերմանիա կամ շենգեն գոտու պետություններ այցելության վիզա ստանալու համար ՀՀ քաղաքացիները կրկնակի գումար են վճարելու:

Մի խոսքով, սրանք իրենց Ռիո դե Ժանեյրոյում կամ Սիկտիվկարի խոպանում են պատկերացնում:

Շտապեմ սրանց և սրանց տերերին (Auswärtiges Amt, Annalena Baerbock, Olaf Scholz, Friedrich Merz) տեղեկացնել, որ Երևանը Ռիո դե Ժանեյրոն, առավել ևս` Սիկտիվկարը չէ:

ՀՀ քաղաքացիների դեմ ուղղված սրանց յուրաքանչյուր քայլը արժանի հակահարված է ստանալու:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 2174

Մեկնաբանություններ