Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Մնաց մերը մենք պաշտպանենք

Մնաց մերը մենք պաշտպանենք
07.05.2025 | 15:35

Հաագայի դատարանը ճանաչել է Հայաստանին որպես Արցախի հուշարձանների իրավատեր։

Սա աննախադեպ որոշում է, որովհետև ՄԱԿ-ի Միջազգային դատարանը Հայաստանին է տվել իրավասությունը նույնիսկ այն հուշարձանների վրա, որոնք այժմ Ադրբեջանի «միջազգային սահմաններում են»։

Սրանով՝

• Հայաստանը կարող է պաշտոնապես պաշտպանել մեր մշակութային ժառանգությունը:

• Դիմել միջազգային դատարաններ՝ ապացույցներով ներկայացնելով ադրբեջանական ոտնձգությունները:

• Հայաստանը կարող է նույնիսկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմիել:

Սա մեր պատմության, մշակույթի ու ինքնության համար ինչ-որ չափով հաղթանակ է։

Մենք հիմա ունենք միջազգային ճանաչում, որ այդ հուշարձանները մերն են՝ անկախ նրանից, թե ով է հիմա այդ տարածքը վերահսկում:

Рафаел Артакович

Արթուր ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 2442

Մեկնաբանություններ