ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին սպասում է տեղեկության, թե Թուրքիայում մայիսի 15-ի հանդիպմանն ով է ներկայացնելու Ռուսաստանը։ «Ես սպասում եմ, թե ով կժամանի Ռուսաստանից, և այդ ժամանակ կորոշեմ, թե ինչ քայլեր պետք է ձեռնարկի Ուկրաինան»,- հավելել է Զելենսկին։ Նա հիշեցրել է, որ ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես քննարկում է Թուրքիայում բանակցություններին մասնակցելու հնարավորությունը, ինչը կարող է լինել ամենաուժեղ փաստարկը։               
 

Սյունիքը կենսական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և Իրանի համար

Սյունիքը կենսական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և Իրանի համար
13.05.2025 | 12:03

Իրանի նախագահի այցը Ադրբեջան օրերս մեծ դժգոհություն առաջացրեց Հայաստանում, մանավանդ որ, բարեկամ երկրի առաջնորդը Բաքվում սիրո խոսքեր հնչեցրեց մեր թշնամու մասին։

Իրանի նախագահ Փեզեշքիանը կրկին շնորհավորեց Ադրբեջանին Արցախը գրավելու համար, ապա պայմանագրեր կնքեց տնտեսական, մշակութային և այլ ոլորտներում։

Թվում էր, թե ևս մի բարեկամ թեքվեց դեպի մեր թշնամին, բայց իրականում այդ պայմանագրերով Իրանը լրջագույն քայլ արեց՝ կանխելու թուրք-ադրբեջանական հնարավոր հարձակումը Հայաստանի, ավելի կոնկրետ՝ Սյունիքի ու Գեղարքունիքի վրա։

Իրանը Ադրբեջանին առաջարկել է այնպիսի այլընտրանքային նախագծեր, որոնցից հրաժարվելու դեպքում Բաքուն հստակ ցույց կտա, որ իր նպատակը Հայաստանի վրա հարձակվելն է, հետևաբար, հիմա Ադրբեջանում կանգնել են խնդրի առաջ՝ ինչպե՞ս արձագանքել Իրանին ու ամեն դեպքում հարձակվել Հայաստանի վրա։

Ադրբեջանի և Թուրքիայի նպատակը սոսկ ցամաքային ճանապարհը չէ, այլ կոնկրետ Հայաստանի հարավային շրջանները, որոնք մեր թշնամի երկու պետությունների համար կարող են ապահովել պանթյուրքիզմի անխաթար ուղին դեպի Ռուսաստանի և Իրանի մասնատում։ Հետևաբար, Սյունիքը կենսական նշանակություն ունի ոչ միայն Հայաստանի, այլև Ռուսաստանի և Իրանի համար՝ իրենց իսկ շահերից ելնելով։

Նաիրի Հոխիկյան

Դիտվել է՝ 3332

Մեկնաբանություններ