Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Գլխիվայր շրջված երկիր

Գլխիվայր շրջված երկիր
15.05.2025 | 20:04

Պարտվածներն ու դավաճանները դատում են հաղթողներին ու իրավ հայրենասերներին:

Ակնհայտ թրքաբարոները՝ հոգեբանությամբ ու գործելակերպով, թուրք են կոչում հայի իրենց արժանապատվությանը տեր կանգնողներին:

Պետական ու ազգային արժեքները ոտնահարողներն ու նսեմացնողները մեղսակցություն են վերագրում այդ արժեքները ստեղծողներին և պաշտպանողներին:

Անուղղելի տգետներն ու այլասերվածները… դե, ինքներդ գիտեք, թե ինչ են անում սովորաբար տգետներն ու այլասերվածները:

Սա այսօրվա Հայաստանն է, որ նման է գլխիվայր շրջված նավի: Բայց երկիրը այդպիսի ողբերգական դիմանկարով չէ հանդես գալիս միայն հեռուստաեթերներում ու համացանցում, այն նաև իրական միջավայրում է՝ հաստատություններում, սպասարկման կետերում, ուղղակի փողոցում և այլուր: Մի անծանոթ լածիրակ, օրինակ, առանց չնչին իսկ առիթի ու կաշկանդվածության, կարող է հանկարծ ներսի մաղձը թափել քո դիմաց՝ վիրավորելով արցախցիներին կամ մեր ազգային գործիչներին:

Պարզապես անծանոթ մի լածիրակ, որոնց նմանները, ցավոք, դեռ շատ են և որոնք լկտիանում են՝ ոգեշնչվելով անառակ իշխանության վարք ու բարքից:

Հայաստանը փոքր ու դեռևս հետամնաց երկիր է, բնակչության մի զգալի մասը շարունակում է բնազդային կախվածություն ունենալ իշխանությունից. ոչ միայն հեշտորեն քվեարկում է նրա օգտին, այլև կրկնում է նրա ողջ «երգացանկը»:

Ահա ինչու չափազանց հրատապ է ներկա իշխանություններից շուտափույթ ազատվելը. այդպիսով՝ ոչ միայն երկիրը կփրկվի կործանումից, դեպի ուր ծրագրված ու չիմացորեն ներքաշում են նրանք, այլև կփրկվեն բազմաթիվ մեր հայրենակիցները՝ այլասերումից ու ազգադավությունից:

Ապագա չի կարող ունենալ այն երկիրը, որի քաղաքացիների մի ստվար զանգված ամեն օր զբաղված է այդ երկրի ոգեղեն, նյութական ու բարոյական հիմքերի քայքայմամբ:

Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 1042

Մեկնաբանություններ