Սամվել Կարապետյանի նկատմամբ կատարվածը զարմանալի չէր, նույնիսկ սպասելի էր:
Սպասելի է նաև, որ հիմա ինտերվյու տվող ու լալահառաչ տեքստեր գրող ընդդիմադիր շատ պատգամավորներ շարունակելու են համարել, որ իմպիչմենտի հիմքեր չկան ու պատրաստվեն հաջորդ հարց ու պատասխանի:
Դատապարտելի է առաջին հերթին այն, որ մարդ կարող է հարցազրույց տալ ու մի ժամից գան հետևից սա խոսում է այն մասին, որ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի Հյուսիսային Կորեա:
Մնացածը ինչ է կատարվում կուլիսների հետևում, ցավոք, չգիտեմ, բայց վստահ եմ լուրջ բաներ են կատարվում,շատ լուրջ:
Վահան ԲԱԲԱՅԱՆ