Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակում ճիշտ կլիներ մարտական գործողությունները դադարեցնելու, համաձայնության հասնելու և ինչպես Իրանի, այնպես էլ Իսրայելի շահերն ապահովելու ուղիներ փնտրել՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Կան տարբերակներ, թե ինչպես ապահովել Իրանի շահերը խաղաղ միջուկային էներգիայի ոլորտում և վերացնել Իսրայելի մտահոգությունները։ Մոսկվան դրանք ներկայացրել է իր գործընկերներին, բայց որոշումը Թեհրանինն ու Թել Ավիվինն է»,- շեշտել է Պուտինը։               
 

Պարոն քննիչ ու դատավոր, դուք ապու՞շ եք, թե՞ պարզապես արհամարհելի կամակատար

Պարոն քննիչ ու դատավոր, դուք ապու՞շ եք, թե՞ պարզապես արհամարհելի կամակատար
19.06.2025 | 10:51

Իրենց, կարծում եմ, ձեռնտու պիտի լինի՝ խոստովանել, որ ուղղակի ԱՊՈ՛ՒՇ են՝ այդ բառի ամենամեղմ իմաստով (անուշադիր), թեպետ ինքս նրանց մասին բոլորովին այլ կարծիք ունեմ:

Երկու օր է, ինչ ինքս ինձ համար փորձում եմ պարզել, թե՝ լավ, վերջիվերջո ինչի համար (ինչի մեջ) են մեղադրում Սամվել Կարապետյանին:

Պարզվեց, մեղադրում են «իշխանության յուրացման» հանցափորձի մեջ: Մեղադրանքի շուխուռը հիմնվում է Սամվել Կարապետյանի մեն մի հատիկ արտահայտության վրա:

Ահա այն, մեջբերում եմ ԲԱՌԱՑԻ. «...Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:

Վե՛րջ: Էսքան բան: ՈՒզում եմ դեմ առ դեմ հանդիպել որևէ մեկի, որն այնքան տխմար կգտնվի, որ սկսի ինձ համոզել, թե այդ արտահայտությունը պարունակում կամ արտահայտում է «իշխանության յուրացման» փորձ:

Նույն կերպ ցանկացած մարդ, ես էլ այդ թվում, կարող ենք ասել. «եթե չհաջողվի քաղաքական գործիչներին (տնտեսագետներին, իրավաբաններին, հոգեբաններին, բժիշկներին և այլն), ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու էդ ամեն ինչին»:

ԲՆՈՒԹԱԳՐԱԿԱՆ ԴՐՎԱԳ

Էն էրդողանի հանձնակատարը, որի անունն անգամ չեմ ուզում տալ, ղժղժոցը դրած, մեջտեղ բերեց «միջամտել» բառը, կառչեց դրանից, ձենը գլուխը գցեց՝ նոր տարվա նախօրեն մորթվող խոզի ճղճղոցի տոնայնությամբ, թե՝ «հասեեեեք, բռնեեեք, հեսա ես քեզ կմիջամտեեեեմ»:

Բայց հլա մի րոպե, էլի, ժողովուրդ: Չնայած հումանիտար հիմքին, իրավագիտությունը ճշգրտություն է ջատագովում, հատկապես ու գերհատկապես՝ քրեական իրավունքի ասպարեզում: Էնիքն էլ ինչ ասես՝ կարող է ղժղժալ: Բայց քննիչը, դատավորը առավել ևս, պարտավոր են ոչ միայն առաջնորդվել օրենքով, այլև՝ հիմնվել փաստերի (ապացուցելի, հիմնավորված) վրա:

Դրա համար էի ասում, որ իրենց ձեռնտու է, որ խոստովանեն, որ ապուշ են, քանի որ մյուսն ընդունելը իրենց համար շատ ավելի վատ է, ըստ էության՝ հանցակցություն (արդարադատության դեմ արված հանցանք)...

Որովհետև միայն ապուշը կամ բացարձակ կամակատարը կարող էր այդ՝ ոչ մի հանցակազմ չպարունակող արտահայտության վրա հիմնվելով, «իշխանության յուրացման» մեղադրանք առաջադրել, դրա հիման վրա մարդուն կալանավորելու «սանկցիա տալ»:

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 254

Մեկնաբանություններ