Սկիզբը՝ այստեղ
Իշխանությունը զավթածներին ծառայող գործիքները բարբաջում են իշխանությունը զավթելու մասին
Հոդվածաշարի նախորդած հրապարակումներում բերված փաստերն ու փաստարկներն արդեն իսկ որոշ չափով հիմք են տալիս եզրակացնելու, որ Հայաստանի քննչական կոմիտեն (ՔԿ) սերտորեն համգործակցելով «ազգային անվտանգության ծառայություն» կոչվածի (իրականում՝ Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայություն) և ոստիկանության հետ, քրեականի անվան ներքո քաղաքական հետապնդում է իրականացնում «Սրբազան պայքար» անվանումով շարժման ղեկավարների և մասնակիցների նկատմամբ՝ նրանց վերագրելով Հայաստանում ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների իրականացման պլանավորում, ու նախաձեռնելով շինծու հանրային քրեական վարույթ:
Շարունակենք ՔԿ- ի մտքի «գոհարներին» մեր անդրադարձը: Հարյուրավոր աշխատակիցներ ունեցող հսկայական քննչական կոմիտեում, պարզվում է, տրամաբանությունից լրջորեն կաղում են: Ահա ՔԿ- ի ս. թ. հունիսի 25- ի հաղորդագրության վերնագիրը. ««Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ»: Իսկ գուցե ղեկավարները և մասնակիցնե՞րը… Թե՞ մասնակիցներն են նախաձեռնել ու ղեկավարներին համոզել միանալ ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների պլանավորմանը…
Եթե ՔԿ- ում տրամաբանությունից չեն կաղում, ուրեմն մոգոնելու եղանակով քրեական վարույթ նախաձեռնելու հապշտապ հրահանգ են ստացել, ուրիշ ի՞նչ հետևության կարելի է հանգել:
Ըստ ՔԿ- ի հունիսի 25- ի հաղորդագրության, Հայաստանում «իշխանությունը զավթելու իրենց հանցավոր նպատակն իրագործելու նպատակով Վ․Գ․-ն (խոսքը «Սրբազան պայքար» անվանումով շարժումը նախաձեռնած ու ղեկավարած Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի մասին է.- Ա. Հ.) և հանցավոր խմբի մյուս անդամները պլանավորել են կատարել ահաբեկչություն, այն է՝ քաղաքացիական անձանց կյանքից զրկելու, առողջությանը ծանր կամ միջին ծանրության վնաս պատճառելու, խոշոր չափերի գույքային վնաս պատճառելու և այլ ծանր հետևանքներ առաջացնելու վտանգով զուգորդված հրավտանգ արարքներ» (ընդգծումները՝ մերը): Այսինքն, ըստ ՔԿ- ի, Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանին ու խմբին վերագրվող ահաբեկչությունը պետք է լիներ հիշյալ վտանգներով զուգորդված հրավտանգ արարքների կատարումը, դրանց թվում նաև՝ «տրանսպորտային միջոցները վնասելով կամ դրանք այրելով կաթվածահար անել ողջ հանրապետության տրանսպորտային շարժը»:
Նախ ՔԿ-ում չեն կողմնորոշվել՝ տրանսպորտային միջոցները վնասելո՞վ, թե՞ դրանք այրելով, որովհետև տրանսպորտային միջոցների վնասումը հրավտանգ արարք չէ, առնվազն՝ բնավ պարտադիր չէ, որ լինի հրավտանգ արարք, մանավա՛նդ, որ ՔԿ- ի հաղորդագրությունից ակնհայտ է, որ խոսքը տրանսպորտային միջոցների դիտավորյալ բախումներ կազմակերպելու միջոցով դրանց վնասման մասին չէ, իսկ թե ինչ եղանակով էր լինելու տրանսպորտային միջոցների վնասումը, ՔԿ- ի հաղորդագրությունում նշված չէ:
Երկրորդ. ողջ հանրապետության տրանսպորտային շարժը կաթվածահար անելը հրավտանգ արարք չէ, և ոչ էլ ահաբեկչություն:
Եվ երրորդ. եթե ՔԿ-ում ողջ հանրապետության տրանսպորտային շարժը կաթվածահար անելն ահաբեկչություն են որակել, ապա քաղաքական պոռնիկ պետք է լինել 2018թ. ապրիլ- մայիսին ճիշտ նույն արարքի՝ ողջ Հայաստանի տրանսպորտային շարժը կաթվածահար անելու համար այժմ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավի և իր ոհմակի (չարախմբի) բազմաթիվ անդամների նկատմամբ քրեական հետապնդում չնախաձեռնելու, դրանից հետո, դեռ նախկին Քրեական օրենսգրքի գործողության ժամանակահատվածում քրեական գործ չհարուցելու, նրանց նկատմամբ, որպես խափանման միջոց, կալանք կիրառելու միջնորդությունը դատարան չներկայացնելու համար:
Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը և կալանավորված մյուս անձինք չէին կարող միամիտ, այն էլ այն աստիճան միամիտ լինել՝ չհասկանալու համար, որ եթե նույնիսկ ողջ երկրում հաջողվեր տրանսպորտային շարժը կաթվածահար անել, դրանով չէր հաջողվելու Նիկոլ հայադավին և իր ոհմակին հարկադրել հրաժարական տալ, և այդ կերպ Հայաստանում յուրացնել իշխանությունը, քանի որ այդ դեպքում Նիկոլը եթե ոչ իր նեղ շրջապատում, ապա առնվազն իր մտքում կասեր՝ ավելի լավ, թող ժողովուրդն իրար միս ուտի, որքան իրար դեմ ելնեն, որքան միմյանց նկատմամբ, թշնամանան, հակադիր խմբերի բաժանվեն, որքան երկրի տնտեսությունը վնաս կրի, այնքան լավ ինձ, իմ «բարեկիրթ» եղբայր Ալիևի, ավագ եղբայր Էրդողանի և հայերի ու Հայաստանի վերջը տալու մեր նպատակների իրականացման համար:
Ավելին. նրանք չէին կարող հաշվի չառնել Ֆրանսիայի («Դեղին ժիլետներ» և այլն) և այլ երկրների փորձը, որ այդ կերպ հնարավոր չէ իշխանությունը զավթել կամ յուրացնել (Թող որևէ մեկը չհամարձակվի ասել, թե Հայաստանում այդ կերպ է հնարավոր եղել իշխանությունը զավթել…):
Այո՛, նույնիսկ ողջ Հայաստանի տրանսպորտային շարժը կաթվածահար անելը Նիկոլին չէր հարկադրի հրաժարական տալ, և այս առումով դիպուկ է նկատել «Ֆեյսբուք» սոցիալական ցանցի օգտատերերից Արամ Աբաջյանն իր հետևյալ գրառմամբ . «Ինչպես շունը կսատկի, բայց բերանի ոսկորը ոչ մեկին չի տա, այնպես էլ նիկոլը կսատկի, բայց իշխանությունը չի տա»:
Ըստ ՔԿ- ի, նախատեսված ահաբեկչության բաղկացուցիչ հանդիսացող մյուս հրավտանգ արարքը հազարավոր հրավտանգ միջոցների համաժամանակյա գործադրմամբ պայթյունների իրականացումը, դրանցով շենքերի և շինությունների պատերին կրակոցներ արձակելը պետք է լիներ: Նախ, ՔԿ- ում հավանաբար իրարից չեն տարբերում հրավտանգ ու պայթյունավտանգ միջոցները, որովհետև հրավտանգ միջոցներով հրդեհներ են առաջացվում կամ կազմակերպվում, իսկ պայթյուններ իրականացվում են պայթյունավտանգ միջոցներով:
Երկրորդ. հրավտանգ միջոցներով շենքերի և շինությունների պատերին կրակոցներ չեն արձակվում, կրակոցներն արձակվում են հրազենից ու ՔԿ- ի հաղորդագրությունում նշվածի համար ոչ թե հազարավոր հրավտանգ միջոցներ, այլ հրազեններ են անհրաժեշտ (այս ամենը պայմանավորված է նրանով, որ տվյալ վարույթը նախաձեռնողը կամ նախաձեռնողներն իրականում, անկախ կրթությունից, դիպլոմներից, Հայաստանի առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանի նման մարդիկ են, որոնք որևէ կապ չունեն այն ոլորտի հետ, որում գտնվում են):
Երրորդ. ո՞ւր են, թեկուզ, այդ հազարավոր հրավտանգ միջոցները… Թե՞ մարդկանց պետք է մեղադրանք առաջադրել, կալանավորել, երկար տարիներ ազատազրկել ինչ- որ մեկի կամ ոմանց մոգոնածով, թե պետք է ձեռք բերեին, բայց չհասցրեցին, որովհետև ԱԱԾ- ն կանխեց… Այդ դեպքում, ի տարբերություն ՔԿ- ի հաղորդագրությունում նշվածի և չհիմնավորվածի, իմ ունեցած ու դեռ մասամբ հրապարակված փաստերից կարելի է եզրակացնել, որ Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ հայադավը մտադիր է շարունակել պետական դավաճանությունը և կործանել Հայաստանը, դե թող նույն «ԱԱԾ» կոչվածը, եթե իրականում Նիկոլի կամ թշնամու անվտանգության ծառայություն չէ, կամ ՔԿ- ն կանխի վերը նշվածը, Նիկոլին ձերբակալի, հանրային քրեական վարույթ նախաձեռնի, մեղադրանք առաջադրի, դատարան, որպես խափանման միջոց, կալանք կիրառելու միջնորդություն ներկայացնի: Հը՞, ասելիք չունե՞ք այս կապակցությամբ…
Չորրորդ. եթե հրավտանգ միջոցներով աներևակայելի կրակոցները ոչ թե Նիկոլի և իր ոհմակի ճակատին, այլ շենքերի և շինությունների պատերին էին արձակվելու, այդ միջոցով, թեկուզ ՔԿ- ի հաղորդագրությունում նշված այլ միջոցների կիրառման զուգորդմամբ, հնարավոր լինելո՞ւ էր իշխանությունը բռնության եղանակով յուրացնել… ՔԿ- ում այդ ո՞ւմ երևակայությունն է ֆանտաստ գրողների երևակայությանը գերազանցել նման մոգոնվածքով… Նիկոլն այդ դեպքում ընդամենը կծիծաղեր ու բարձրաձայն կամ մտքում կասեր՝ շենքերի, շինությունների պատեր են, որքան ուզում է, թող կրակեն, ինձ դրանից ինչ վնաս, թե պատերն էլ դրանից վնասվեն, հետո կրակողների ունեցվածքը դատարաններով կբռնագրավենք, վնասը մի բան էլ ավելի կփոխհատուցենք:
Շարունակելի
Արթուր Հովհաննիսյան