«Միացյալ Նահանգները, որպես ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի մշտական անդամ, կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի կանոնադրությունը, միջազգային իրավունքը և միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիրը՝ հարձակվելով Իրանի խաղաղ միջուկային օբյեկտների վրա։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունները վրդովեցուցիչ են և կունենան երկարաժամկետ հետևանքներ»,- գրել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին X-ում:               
 

Մեր տարածքը տեղով հարստություն է, որն առանց ուժի գոյատևել չի կարող

Մեր տարածքը տեղով հարստություն է, որն առանց ուժի գոյատևել չի կարող
03.11.2024 | 16:01

Հիրավի, իմանալն ու հասկանալը, առանց ակտիվ նպատակային գործողությունների, բավարար չեն որևէ լուրջ գործ իր ավարտին հասցնելու համար, բայց դա չի նշանակում, որ, առանց հասկանալու, միայն ակտիվ ու անկապ գործողություններով կարելի է հասնել լուրջ նպատակի։

Բանն այն է նաև, որ հասկանալ էլ կա, հասկանալ էլ և, որ մակերեսային հասկանալը հաճախ նույնքան վտանգավոր է, եթե ոչ ավելի, քան չհասկանալն ու պասիվ մնալը։

Խոսքը պարզունակ հասկանալու վտանգավորության մասին է, այն սկզբունքով, որ «ինքդ մտածիր, Շուրա, ուրիշ ի՞նչ կարող է լինել»։

Այնինչ, շատ հաճախ ագրեսիվ պարզունակությունը տեսնելը խառնում է նկատելու հետ և որևէ լուրջ երևույթի հասարակ աչքով երևացող կողմերը՝ նրա խորքային կողմերի հետ, որոնք էլ հասարակ աչքը սկզբունքորեն չի կարող տեսնել։

Սա է մեր իրականության ամենից վտանգավոր կողմերից մեկը, երբ ճակատագրական որոշումներ կայացնողները բացառապես հասարակ աչքերի տերերն են, քանի որ հասարակությունը չունի բավարար ներքին ուժեր, որ իր ճակատագիրը կարողանա վստահել խորքը տեսնողներին, մի բան, որը, դժբախտաբար, ձեռնտու չէ նաև իրավիճակի օտար տերերին։

Մեր բազմաթիվ աքիլեսյան գարշապարերից հիմնականն այն է, որ մենք կարծում ենք, թե, առանց էական ուժ ունենալու, ուրիշները կարող են մեզ հետ հաշվի նստել, որը խորին թյուրիմացություն է։

Նույնիսկ, իրենց հզորությամբ աշխարհ կառավարող ամենակարող կապիտալն ու նրա հիպերտրոֆացված շահը իրենց ապահովության համար զգում են սուպերուժի կարիք։

Ցանկացած հարստություն իր պաշտպանության ու ապահովության համար ունի ուժի կարիք և, չնայած նրան, որ ուրիշների աչքում մեր քաղաքակրթական կասկածելի հզորությունը առանձնապես արժեք չունի, բայց մեր տարածքը տեղով հարստություն է, որը ևս առանց ուժի գոյատևել չի կարող։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 2253

Մեկնաբանություններ