ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ Իսրայելը և Իրանը համաձայնության են եկել «լիակատար և տոտալ» հրադադարի շուրջ։ «Շնորհավորում եմ երկու երկրներին էլ, որ ունեն արիություն, քաջություն և խելք՝ վերջ դնելու այն բանին, ինչը պետք է անվանել «12-օրյա պատերազմ»։ Այս պատերազմը կարող էր տևել տարիներ և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա»,- գրել է Թրամփը Truth Social-ում։               
 

Ինչպե՞ս կարող է «մարմինը» գնալ Ռուսաստան, «գլուխը»՝ Եվրոպա

Ինչպե՞ս կարող է «մարմինը» գնալ Ռուսաստան, «գլուխը»՝ Եվրոպա
21.12.2024 | 14:31

2023թվականին Հայաստանն արտահանել է 4,5 միլիոն կարատ ադամանդ, որը 30 անգամ ավելի է Հայաստանում արտադրվող ադամանդի քանակից։ Նիկոլ Փաշինյանի մտերիմ օլիգարխները մեծ փողեր են աշխատում պատժամիջոցների տակ գտնվող Ռուսաստանի ադամանդը և ոսկին Հայաստանի միջոցով արտահանելով։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք Հայաստանի տնտեսական կախվածությունը Ռուսաստանից ավելի է մեծացել։ Ուկրաինայում պատերազմով «լռված» Ռուսաստանում պարենային և ոչ պարենային ապրանքների թանկացում է, 2025-ին սպասվում է կենտրոնական ջեռուցման, խմելու ջրի, բնական գազի, բենզինի ու դիզելային վառելիքի գների բարձրացում։ Սա իր բացասական ազդեցությունն է ունենալու Ռուսաստանից Հայաստան փոխանցվող դրամական փոխանցումների վրա։ Իբր թե Եվրոպական Միություն ձգտող Նիկոլ Փաշինյանի իշխանությունը անցած վեցուկես տարում ոչինչ չի ձեռնարկել Հայաստանից արտահանումը ու ներմուծումը գոնե մասամբ դիվերսիֆիկացնելու, եվրոպական շուկա հայկական ապրանքներ մտցնելու ուղղությամբ; Տնտեսությունը հենքն է, մարմինը, իսկ քաղաքականությունը՝ գլուխը, ինչպե՞ս կարող է Հայաստանի մարմինը գնալ դեպի Ռուսաստան, գլուխը՝ Եվրոպական Միություն։ Մի այլ թակարդ է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցության սառեցումը։ ՀԱՊԿ կանոնադրությունը սառեցում կարգավիճակ չի նախատեսում։ Կիսահղի չեն լինում, կա՛մ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է, կա՛մ դուրս է գալիս։ Ամենավտանգավորն այն է, որ Հայաստանը, չմասնակցելով ՀԱՊԿ-ում որոշումների ընդունմանը, համաձայն է այդ կազմակերպության բոլոր որոշումներին, եթե նույնիսկ դրանք դեմ են Հայատանի շահերին։ Նիկոլ Փաշինյանը, կարծես թե, Պուտինի համար չխառնվելու ալիբի է ապահովում, եթե Ադրբեջանը նորից հարձակվի Հայաստանի վրա։

Ոսկան Սարգսյան

Դիտվել է՝ 2836

Մեկնաբանություններ