Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

Ովքե՞ր են ՔՊ-ականները, իրենցից ի՞նչ են ներկայացնում

Ովքե՞ր են ՔՊ-ականները, իրենցից ի՞նչ են ներկայացնում
12.12.2024 | 16:37

Հիմա եթե բոլոր քպ-ականներին հեռացնեն, տեղները նոր քպ-ականներ բերեն, շա՞տ բան է փոխվելու: Չեմ կարծում: Ովքե՞ր են քպ-ականները, իրենցից ի՞նչ են ներկայացնում: Ի՞նչ հեղինակություն ունեն նույնիսկ իրենց քպ-ամոլ հասարակության շրջանում, եթե չլինի մուտանտը: Հիշեցնեմ, որ այդ նույն քպ-ականները չէին հեռացել իրենց կուսակցությունից, երբ մուտանտը հայտարարում էր, որ հնարավորություն է ունեցել կանգնեցնել պատերազմը, բայց չի արել դա, որ իրեն դավաճան չասեն: Չէին հեռացել, երբ մուտանտը հրաման էր տալիս ուժ կիրառել զոհված տղերքի ծնողների նկատմամբ: Բազմաթիվ ահավոր դրվագներ են եղել, բայց նրանք չեն հեռացել: Նույնիսկ ուժայիններին sms-ով մի օրում հեռացրեց, և ի՞նչ: Սա ընդամենը տեղեկատվական դաշտում նոր թեմա է, մի քիչ կքննարկվի և կմոռացվի: Ինչի տենց բաներ ե՞ն մոռացվել:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 2587

Մեկնաբանություններ