Իրանը պատրաստվում է հակահարված տալ Միացյալ Նահանգներին Մերձավոր Արևելքում՝ հաղորդել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի Telegram ալիքը։ Ավելի վաղ հաղորդվել էր, որ «ամերիկացիները սխալ հաշվարկներ են արել», քանի որ Իրանը նախկինում տարհանել էր բոլոր նյութերը երեք միջուկային օբյեկտներից, որոնք հարված էին ստացել ԱՄՆ-ի կողմից։               
 

ՀՀ ԱԺ-ում ԵՄ մտնելու նախագիծ են ընդունում, երբ հրավեր էլ չկա որպես այդպիսին

ՀՀ ԱԺ-ում ԵՄ մտնելու նախագիծ են ընդունում, երբ հրավեր էլ չկա որպես այդպիսին
27.03.2025 | 11:37

ԵՄ-ը քանդվում է, ՌԴ-ն և ԱՄՆ-ը դատապարտում են ԵՄ-ի քաղաքականությունը, արդի պատերազմական ոճիրներն ամեն օր ապացուցում են, որ այն միջազգային հարաբերություններում խնդիրների լուծման 0 լծակ ունի, իսկ ՀՀ ԱԺ-ում ԵՄ մտնելու նախագիծ են ընդունում, երբ հրավեր էլ չկա որպես այդպիսին:

Սա ոչինչ չի հուշո՞ւմ, մասնավորապես այն, որ պատերազմի դեպքում նույնիսկ ուկրաինական սցենարն է մեզ համար երազանք լինելու. եթե Զելենսկուն օգնում էին նրա դեմոկրատ գլոբալիստ տերերը, մենք դա էլ չենք ունենալու մի պարզ պատճառով՝ այդ տերերն այլևս իշխանություն չունեն ԱՄՆ-ում և միջազգային հարթակում:

Էլիզա Առաքելյան

Դիտվել է՝ 1663

Մեկնաբանություններ