Ռուսաստանը դեմ է զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը, այդ թվում և Իրանում՝ ասել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հավելելով, որ Ռուսաստանը պատրաստ է աջակցություն ցուցաբերել Իրանին խաղաղ ատոմի զարգացման գործում։ Նրա խոսքով՝ Իրանն իրավունք ունի օգտագործել միջուկային տեխնոլոգիաներ խաղաղ նպատակներով։ ՌԴ նախագահը նշել է, որ ԱԷՄԳ-ն ոչ մի տվյալ չունի այն մասին, որ Իրանը փորձել է միջուկային զենք ստեղծել։               
 

Ջվալդ բաց մի արա

Ջվալդ բաց մի արա
04.11.2024 | 09:26

Հույս ունեմ , որ իմ ՖԲ ընկերների մեջ չկան այնպիսիք, ովքեր միայն վերջերս են իմացել, որ Շամպայնը ռեգիոնի անուն է։ Բանն այն է, որ երկու օր առաջ իմ ծանոթներից մեկը՝ Երամիշը, ում հետ ճաշում էի, խոստովանեց, որ ինքն էլ չգիտեր, վարչապետի ասելուց հետո է իմացել, որ շամպայնը ...

- Երամիշ, ջվալդ բաց մի արա, խայտառակ ես լինում,- սաստեցի։

- Խի՞, ի՞նչ ասեցի որ,- նեղացավ։

- Տնաշեն, քո էդ մի խոստովանությամբ հաստատում ես, որ Ֆրանսիայի աշխարհագրությունից բոբիկ ես, որ անծանոթ ես Ֆրանսիայի պատմությանը ու չես կարդացել ֆրանսիական գրականություն։ Այլապես կիմանայիր, որ ֆրանսիական միջնադարյան գրականությունը, պոեզիան բաժանված էր երկու տարածաշրջանի. հարավայինը կոչվում էր պրովանսական պոեզիա, բանաստեղծին էլ անվանում էին տրուբադուր, իսկ Ֆրանսիայի հյուսիսում ապրող պոետները կոչվում էին տրուվերներ։ Եվ ուրեմն, դեռևս 13-րդ դարում Ֆրանսիան ուներ մեծահամբավ տրուվեր բանաստեղծ՝ Թիբո դը Շամպայն (Թբո Շամպայնեցի), որի բանաստեղծությունները դու նույնպես, հաստատ, չես կարդացել։ Էնպես որ, մի նեղացիր, եթե ասում եմ՝ ջվալդ բաց մի արա, ախր ամեն տեղից անգրագիտությունդ պզզում է։

Արդեն չորրորդ օրն է՝ ինձ չի զանգում։

Համլետ Մարտիրոսյան

Դիտվել է՝ 7592

Մեկնաբանություններ