-
15.02.2018|
12:44
Չինաստանի զինված ուժերի մոդեռնացումը կատարվում է շատ ավելի արագ, քան սպասում էին շատ վերլուծաբաններ: Լոնդոնի Ռազմավարական հետազոտությունների միջազգային ինստիտուտի (IISS) փորձագետների կարծիքով` Վաշինգտոնն ավելի մեծ ուշադրություն է դարձնում Չինաստանին, ոչ թե Ռուսաստանին` փորձելով որոշել իր զինված ուժերի ապագա կարիքները:
-
15.02.2018|
12:40
Իսրայելի ոստիկանությունն անհրաժեշտ է համարում վարչապետ Բենիամին Նեթանյահուին ներկայացնել կոռուպցիայի, կեղծարարության և վստահության չարաշահման մեղադրանք: Ոստիկանության տվյալներով` քննիչները բավարար ապացույցներ ունեն, որ վարչապետին պաշտոնապես մեղադրեն կաշառակերության մեջ:
-
14.02.2018|
09:21
G7-ը չի քննարկում Ռուսաստանին հրավիրելու հարցը և չի պատրաստվում մոտ ապագայում քննարկել` հաղորդում է The Globe and Mail-ը` հղում անելով G7-ում Կանադայի ներկայացուցիչ Պիտեր Բոմին: Օտավայում ՌԴ դեսպանության ներկայացուցիչ Կիրիլ Կալինինը, մեկնաբանելով այդ հայտարարությունը, ասել է, որ Ռուսաստանն առավել արժեքավոր է համարում աշխատանքը G20-ում և ոչ G7-ում:
-
14.02.2018|
09:12
Արևելյան Եվրոպան այսօր Հին աշխարհի ռազմավարական կենտրոններից մեկն է: Այդ երկրները խոցելի քաղաքական կոնյունկտուրայի պայմաններում են: 1989-ից մինչև այսօր պետությունները, որ երկար ժամանակ եղել են ԽՍՀՄ-ի ազդեցության տակ, ոտք են դրել իրենց նույնականության, պատմական հեռանկարների ու Եվրոպայում իրենց դերի որոնման երկարատև ու խորդուբորդ ճանապարհին` փորձելով ստեղծել ընդհանուր քաղաքական ու տնտեսական կառույց:
-
13.02.2018|
09:14
Երևանի պետական համալսարանի Միջազգային հարաբերությունների ֆակուլտետում իրանագիտության դասասենյակի բացումից հետո Հայաստանում ԻԻՀ դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին փաստացի հանպատրաստից ասուլիս է տվել երեկ` պատասխանելով լրագրողների հարցերին:
-
13.02.2018|
07:05
Վերջերս արևմտյան և իսրայելական ԶԼՄ-ները, ինչպես նաև արաբական մի շարք երկրների զանգվածային լրատվամիջոցներ, ոչ առանց ոգևորության, տեղեկություններ էին տարածում այն մասին, թե Իրանում, իբր, «վերսկսվել են ժողովրդական ելույթները»:
-
13.02.2018|
02:58
Ձեզ չի՞ վախեցնում հասարակությունը, որի անդամները չունեն բարձր նպատակներ: Գետնատարած պահանջները փոխում են կենսակերպը: Մարդը դառնում է անտարբեր` նախ և առաջ ինքն իր նկատմամբ, հետո` մյուսների: Ի վերջո` կյանքի:
-
13.02.2018|
02:52
Ալիևն էլի լավ չէ։ Բայց մինչ «գեոանալիզի» կենթարկենք նրա «պերիոդիկ» հիվանդությունը, անդրադառնանք ԵԱՀԿ ՄԽ համանախագահների այցին տարածաշրջան ու նրանց տարածած հայտարարությանը, չնայած անդրադառնալու բան էլ չկա, ինչպես միշտ, ոչինչ չասելու համանախագահների կարողականությունը խոր «հիացք» է առաջացնում։
-
12.02.2018|
22:17
Փետրվարի 20-ին Մայր Աթոռում եկեղեցական ժողով է հրավիրվելու` քննարկելու Պոլսի հայոց պատրիարքարանում ստեղծված վիճակը: Վիճակը, որ, մեղմ ասած, չափազանց տհաճ է: Բայց Մայր Աթոռը պետք է որոշում կայացնի` ընդունե՞լ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին իբրև տեղապահ, թե՞ ոչ:
-
12.02.2018|
09:20
ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը մեկշաբաթա ուղևորության է մեկնելու Մերձավոր Արևելքի երկրներ: Նա կլինի Հորդանանում, Լիբանանում, Թուրքիայում, Եգիպտոսում, Քուվեյթում: