08.01.2018|
07:33
Մարտի 18-ին Վլադիմիր Պուտինը կվերընտրվի ՌԴ նախագահ ևս 6 տարով: Դա կլինի նրա չորրորդ և գուցե վերջին ժամկետը: 2023-ին նա արդեն քառորդ դար ՌԴ նախագահը կլինի` դա ամբողջ պատմական դարաշրջան է, որի տարբերիչ գիծն է դարձել, այս պահին հիմնականում հաջող, ձգտումը` Ռուսաստանին վերադարձնել մեծ տերության կարգավիճակը: Աշխարհում երրորդը` ԱՄՆ-ից ու Չինաստանից հետո: