-
17.11.2017|
11:39
Լուսաբացից առաջ զբոսնում էի Ծիծեռնակաբերդում։ Լույսը բացվում էր խումարի պես դժվարահաճ։ Բայց այս պահն է միակ խաղաղը երկրում և քաղաքամայրում, բացառությամբ սահմանային խրամատների և սահմանամերձ գյուղերի։ Այստեղից` հուշաբլրի մոռացության մատնված Հրազդանի կիրճի հարակից լանջից, գետն է երևում, լյառը Արարատ և հուշակոթողը։
-
17.11.2017|
10:45
ՀՀ կառավարությունը, գրեթե ինչպես միշտ, տարբեր խնդիրների առնչությամբ, այս անգամ ևս անտեսելով, արհամարհելով հանրության շրջանում առկա տագնապները, դժգոհությունն ու զայրույթը, մարդու պապիլոմայի վիրուսի (ՄՊՎ) դեմ պատվաստումներն իր արձանագրային որոշմամբ ընդգրկել է «Պատվաստումների ազգային օրացույց» կոչվածում:
-
17.11.2017|
10:37
Այաթոլահ Խամենեիի և Վլադիմիր Պուտինի բանակցությունների թեմայով խոսելու համար ստիպված ենք դիմելու իրանական ԶԼՄ-ների հաղորդագրություններին, իսկ դրանք ծայրահեղ ժլատ են:
-
17.11.2017|
10:28
Նույնիսկ կոնսպիրոլոգիայից և ներքաղաքական ինտրիգներից շատ հեռու մարդիկ երևի թե չեն կարող պատահականություն համարել այն զուգադիպությունները, որ այս պահին առկա են մեր ներքին քաղաքական դաշտում։
-
17.11.2017|
10:03
Ես նրան գործիք չեմ անվանի, քանզի գործիքով այս կամ այն օգտակար կամ անօգտակար գործողություններն են կատարում: Ես նրան կանվանեմ Ադրբեջանի շահերին ծառայող ռետինե միջոց` պահպանակ, որն օգտագործման ժամանակ երբևէ պտուղ չի տալիս:
-
17.11.2017|
09:50
Երբ արծիվները լռում են, շատախոսում են թութակները: ՈՒինսթոն Չերչիլն է ասել, իսկ նա գիտեր և լռելու, և խոսելու պահը: Հայաստանը Մեծ Բրիտանիան չէ: Այստեղ լռում կամ խոսում են ավելի հաճախ անպատեհ, քան տեղին:
-
16.11.2017|
11:37
Դասադուլ ու հացադուլ անող ուսանողների յոթերորդ օրը դարձավ վերջինը: Առավոտյան նրանք գնացին ԱԺ: Նրանց միացան հացադուլավորները:
-
16.11.2017|
11:33
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ВВС-ին տված հարցազրույցում ասել է, որ թեպետ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Պուտինը արևմտյան արժեքներին, բացությանն ու տոլերանտությանը սպառնալիք են, Եվրոպայի երկրները չպետք է նրանց մեկուսացնեն միջազգային ասպարեզում` դա հակաարդյունավետ է:
-
15.11.2017|
01:48
Նոյեմբերի 13-ին Սոչիում հանդիպեցին Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահները: Էրդողանը, ինչպես միշտ, հանդիպումից առաջ բազում հայտարարություններ արեց, նաև` Լեռնային Ղարաբաղի մասով: Բաքվում Իլհամ Ալիևին հանդիպելուց հետո Էրդողանը հայտարարել էր, որ Պուտինի հետ հանդիպմանը բարձրացնելու է Լեռնային Ղարաբաղի հարցը:
-
15.11.2017|
01:44
Ալեքսանդր Լուկաշենկոյին առաջին անգամ հրավիրել են Արևելյան գործընկերության համաժողովի, որ կայանալու է նոյեմբերի 24-ին Բրյուսելում: Նախորդ 5 վեհաժողովներին Բելառուսը ներկայացնում էին տարբեր մակարդակների այլ պաշտոնյաներ: