-
11.11.2017|
21:01
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Չելյաբինսկում Ռուսաստան-Ղազախստան տարածաշրջանային համագործակցության 14-րդ նիստից հետո հայտարարել է, որ «նոր երկաթուղու գործարկումը Չինաստանից Եվրոպա Ռուսաստանի ու Ղազախստանի տարածքով դրական կանդրադառնա արդյունաբերության ու լոգիստիկայի վրա»:
-
11.11.2017|
10:28
Սաուդյան Արաբիայի իշխանությունները Լիբանանում գտնվող իրենց բոլոր քաղաքացիներին հրամայել են անհապաղ հեռանալ, իսկ մյուս սաուդցիներին չմեկնել Լիբանան: Երկու երկրների հարաբերությունները սրվել են, երբ շաբաթ օրը Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին հրաժարական տվեց` զգուշանալով իր կյանքի համար:
-
11.11.2017|
10:23
Հունվարից ԱՄՆ-ը կորցրել է իր դեսպանների 60 %-ը` հայտարարել է Դիվանագիտական ծառայության ամերիկյան ասոցիացիայի (ASFA) ղեկավար Բարբարա Ստիվենսոնը: «Կարիերային դիվանագետների շարքերը նոսրանում են գլխապտույտ արագությամբ»` զգուշացրել է ASFA-ի նախագահը` ԱՄՆ դիվանագիտական կորպուսի վիճակը նկարագրելով:
-
10.11.2017|
11:47
Խոր աշուն է։ Հոկտեմբերը հյուրասենյակիս հատակը ազնվականացնող նախշանկար կարպետ էր։ Նոյեմբերը այգումս թախծող շանս բույնը վարագուրող գունատ մի թաղիք է։
Բախտորոշ ժամանակներ են, բախտախնդիրները սահմանում են խաղարդյունքները, զի մինչև 2018-ի ապրիլի 2-ը մնացել է մի քանի ամիս։
-
10.11.2017|
11:00
ԶԵԱԲ-ի գլխավոր տնտեսագետի նույնպես օգոստոսին պատրաստված եռամսյակային մակրոտնտեսական տեսության մեջ, 2017-ի արդյունքներով, Հայաստանի ՀՆԱ-ի աճի կանխատեսված 2,9 %-ը վերանայվել է և բարձրացվել մինչև 5,2 %։
-
10.11.2017|
10:16
ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին ոչ բնորոշ վերջին օրերի աննախադեպ հարցազրուցային ակտիվությունը և իր տեսակետները հայտնելու համար լրատվամիջոցների հատուկ ընտրությունը կրկին ու կրկին մատնանշում են, որ Հայաստանի արտաքին քաղաքական վարքագիծը նմանվում է ժամացույցի ճոճանակի։
-
10.11.2017|
10:00
Ռուս-ամերիկյան հարաբերությունների ներկա աննախադեպ հակամարտ բնույթը քաղաքական-տնտեսական խոշոր բախումների հետ մեկտեղ ծնունդ է տալիս նաև զանազան կոնսպիրոլոգիական՝ դավադրաբանական տեսությունների, որոնք նույնպես փոխադարձ մտահոգությունների ու մեղադրանքների տեղիք են տալիս:
-
10.11.2017|
09:54
Կյանքի խորամանկությունն է` երիտասարդ մեռնել, բայց որքան հնարավոր է ուշ: Դա ավելի կարևոր է, քան աշխարհի ամբողջ քաղաքականությունը, որ խաղում է մարդկանց կյանքի ու մահվան հետ` բարի նկատառումներով:
-
09.11.2017|
23:19
Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռոբեր Սեկուտան ասել է.«Ես վերջերս Վաշինգտոնում էի և ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ նոր համանախագահ Էնդրյու Շեֆերի հետ քննարկել եմ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման առաջընթացի հնարավոր քայլերը: Կոնֆլիկտի խաղաղ կարգավորման համար մենք շարունակում ենք օգնել առաջատար երկրների ղեկավարներին:
-
09.11.2017|
20:07
Հետայսու «Արևելք-Արևմուտք» բևեռացումը նոր փուլ է մտնում: Երբ Արևմուտքը կորցնում է իր հեգեմոնիկ գերազանցությունը, Թուրքիան ձևացնելու՞ է, որ ոչինչ չի կատարվում: Արևմուտքի անհանգստության հատուկ աղբյուր է թուրք-ռուս-իրանական միությունը: