13.01.2017|
00:07
Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հարգելու համար մեզ պետք է մշտապես հիշել ու կատարել նրանց պատգամը՝ «այլևս երբեք»: Պետք է շարունակենք ապրել մեր հայրենի հողի վրա, բայց ապրենք այնպես, որ հեռու մնանք նման փորձանքներից, կառուցենք մեր տները, գործարաններն ու քաղաքները, բայց կառուցենք այնպես, որ դրանք լինեն երկրաշարժակայուն, ապրելու համար ապահով ու անվտանգ: