Հունիսի 14-ին Ազգային ժողովը արտահերթ նիստում շարունակեց քննարկել վիճահարույց Հարկային օրենսգրքի նոր նախագիծը: ԱԺ փոխանախագահ Հերմինե Նաղդալյանը արտահերթ ելույթում նշեց, որ ավելի քան տասը տարի առաջ էր խնդիր դրվել մշակել հարկային օրենսգիրք, աշխատանքային խմբեր էին ստեղծվել, բայց մի տասնամյակ ամենատարբեր պատճառներով գաղափարը չիրականացվեց, և ընդամենը վերջին մեկ-երկու տարում ստեղծվեց փաստաթուղթը, որ քննարկման առարկա է:
ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը հրապարակել է էլէներգիայի նոր սակագնի հաշվարկները, ըստ որի՝ մեկ կ.Վտ ժամ էլէներգիայի ցերեկային սակագինը կկազմի 46 դրամ 20 լումա, գիշերայինը՝ 36 դրամ 20 լումա:
1960 թվականին Բեռլինի միջազգային տոնավաճառում գերմանացիներն առաջին անգամ տեսան հայկական մշակման և արտադրության «Նաիրի-2» ու «Հրազդան» հաշվիչ մեքենաները և ձեռք բերեցին իրենց գիտական կենտրոնների համար
Երեկ մեկնարկած ԱԺ արտահերթ նիստում քննարկվեց հարկային նոր օրենսգիրքը, որը, պատասխանատուների պնդմամբ, պետք է բեկումնային լինի ոլորտի համար: Սակայն, ինչպես միշտ, խոսքն ու գործը չեն համապատասխանում իրար:
ԱՄՆ-ը կօգնի Հայաստանին բարելավել տնտեսական իրավիճակը և ինտեգրվել Հարավային Կովկասի էներգետիկ համակարգի մեջ՝ Վաշինգտոնում հայտարարել է ԱՄՆ-ի Միջազգային զարգացման գործակալության ղեկավարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Թոմաս Մելիան:
Մարշալ Համազասպ Բաբաջանյանի դիտավորյալ սպանության վարկածը հավանաբար շատերի մեջ կա, բայց այդ մասին մարդիկ գերադասում են լռել, որովհետև կոնկրետ փաստեր չունեն:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...