Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն էկոնոմիկայի նախարարության հետ մեկտեղ պետական պաշտոնյաների ու գործարարների համար կազմակերպել էր սեմինար Արտոնությունների ընդհանրացված համակարգի կամ GSP-ի վերաբերյալ, որի շրջանակներում զարգացող երկրներում տնտեսական աճը խթանելու նպատակով ԱՄՆ-ի հետ առևտրում հազարավոր ապրանքատեսակների համար տուրքազերծ ու արտոնյալ պայմաններ է առաջարկվում 129 երկրների, այդ թվում՝ Հայաստանի արտահանողներին:
2014 թ. նոյեմբերին Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկման ներկայացրեց ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ մշակված «Ցորենի ալյուրի հարստացման վերաբերյալ» օրենքի նախագիծը, որով նախատեսվում է մեր հանրապետությունում օգտագործվող ցորենի ալյուրի մեջ ֆոլիաթթվի և երկաթի պարտադիր ավելացում:
Մարտի 16-ն էր. այդ օրը արեգակը ջերմացնում էր ինչ-որ չափով, բայց նրա շողերից պարզ երևում էր, եթե նույնիսկ հեռուստատեսությամբ այդ մասին չասեին, հասկանալի էր, որ գիշերը, այսինքն` մարտի 17-ին, հնարավոր է ցրտահարություն:
«Գազպրոմ» էներգետիկ ընկերությունը խզել է «Թուրքմենգազի» հետ պայմանագիրը՝ թուրքմենական կողմին մեղադրելով դադարեցման պայմանների ստեղծման համար՝ հայտնում է interfax.ru-ն՝ վկայակոչելով ռուսական կոնցեռնի եվրոպարտատոմսերի նոր թողարկման մասին նյութերը։
ՀՀ կառավարությունն առաջարկում է ԵԱՏՄ տարածքից Հայաստան ներկրվող ավտոմեքենաների դիմաց գանձվող հարկը հանել: Օրինագիծը ներկայացնող Վարդան Այվազյանն ասաց, որ փոփոխություններն իրականացնելու դեպքում ավտոմեքենաների ներկրումը կիրականացվի առանց ավելացված արժեքի 20 տոկոս հարկի:
Մոտ ժամանակներս Հայաստանի և Իրանի բեռնափոխադրողները փորձնական ռեժիմով Իրանից 2 կոնտեյներ բեռ կուղարկեն Եվրոպա՝ ասել է ՀՀ տրանսպորտի և կապի փոխնախարար Արթուր Առաքելյանը:
ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի հրամանով ստեղծվել է աշխատանքային խումբ՝ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ վիճակը և հետագա անելիքները ուսումնասիրելու համար։
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...