«Ռոսիա» կինոթատրոնի տեսքը կպահպանվի` «Ռոսիա Մոլի» բացման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշել է «Ռոսիա Մոլ» առևտրի և ժամանցի կենտրոնի հիմնադիր, «Սիլ գրուպի» նախագահ Խաչատուր Սուքիասյանը:
Haberler.com-ի փոխանցմամբ՝ ամենաիրատեսական են համարվում TANAP («Անդրանատոլիական») ու ТАР («Անդրադրիատիկ») գազատարների նախագծերը՝ հույն գործընկեր Նիկոս Կոցիասի հետ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն:
ՌԴ նախագահը նավթարդյունահանող խոշոր ընկերությունների ղեկավարներին առաջարկել է մինչև տարեվերջ սառեցնել նավթի արդյունահանումը այս տարվա հունվարի ցուցանիշների մակարդակի վրա:
ՕՊԵԿ-ի երկրները փետրվարին օրական 280 հազար բարելով կրճատել են նավթի արդյունահանումը՝ հասցնելով 32.37 մլն բարելի: Ամենաշատը նավթի մատակարարումը կրճատվել է Իրաքից, Սաուդյան Արաբիան արդյունահանումը նույն մակարդակին է թողել, Իրանն ավելացնում է արտահանումը:
Ադրբեջանը Վրաստանին կապահովի տարեկան հավելյալ մինչև 500 միլիոն խորանարդ մետր գազի մատակարարմամբ՝ Բաքվում ընթացող «Հարավային գազային միջանցքի» խորհրդատվական խորհրդի շրջանակներում նախարարների երկրորդ նիստում հայտարարել է SOCAR-ի նախագահ Ռովնագ Աբդուլաևը:
Մարտի 6-ից կանջատվի անալոգային հեռարձակումը Արարատի, Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Վայոց ձորի, Տավուշի մարզերում, որտեղ արդեն բաժանվել են թվային հեռարձակման սարքերը:
Ադրիատիկից է սկսվում Մետաքսի նոր ճանապարհը՝ գրում է Պաոլո Բարոնին La Stampa-ում: Իտալիան Ադրիատիկից մարտահրավեր է նետում Պիրեյին, Ստամբուլին ու Հյուսիսային Եվրոպայի հսկաներին՝ Ռոտերդամին ու Անտվերպենին:
Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ՀՀ դեսպանների և առաքելության ղեկավարների հետ խորհրդակցությունների շարքում ընդունել է Ավստրիայում ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանին: Քննարկմանը մասնակցել են ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը, Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի ղեկավար, ԱԺ պատգամավոր Վահրամ Բաղդասարյանը, արտաքին գործերի նախարարի տեղակալ Աշոտ Հովակիմյանը, նախագահի աշխատակազմի պատասխանատու պաշտոնյաներ:
Մեր ներկա վիճակն ու անկախություն կոչեցյալ ժամանակահատվածում մեր քաղաքականությունը կարող է կարճ ձևով բնութագրվել որպես ամնեղսունակ ու շուստրի քայլերով, երբեմն էլ վազքով դեպի հերթական փոսը գնալու ընթացք։
Նման իրավիճակում մեր գիտակցությանը չի հասնում այն բանը, որ մեր ընթացքը ուրիշների գոյապայքարի հետևանք է՝ հիմնականում անկախ մեզնից...