17.11.2014|
16:49
«Ինձ ու իմ տիկնոջը մեղադրում են այն բանի համար, իբր ես «հատուկ» վարձատրել եմ իրեն, դեկրետի բարձր նպաստ նշանակել։ Եթե նկատել եք, որևէ հրապարակային մեկնաբանության այս լուրը ես չեմ արժանացրել։ Ճիշտն ասած՝ վաղուց արդեն հանգիստ եմ վերաբերվում մեր մամուլի տարբեր «սենսացիոն» հրապարակումներին։ Բայց վերջերս հասկացա, որ իմ այդ լռությունը շատերը վերագրում են ասելիք չունենալուն կամ մամուլում շահարկված միտքը սխալմամբ համարում են իրականություն»: