-
28.04.2020|
00:37
Ամբողջությամբ կողմ եմ Հայաստանի տնտեսությունը համատեղ ջանքերով ոտքի հանելու Համազասպյանի նախաձեռնությանը («Իրատես», թիվ 23, 2020 թ.):
-
28.04.2020|
00:17
Վիվա-ՄՏՍ-ը վերանայել է սոցիալական ուղղվածության ծրագրերի ցանկն ու կայացրել իրավիճակից բխող որոշում։ COVID-19-ի դեմ համակարգված պայքարի և հեռավար կրթությունը նաև սոցիալապես խոցելի խմբերում ընդգրկված ընտանիքների դպրոցահասակ աշակերտներին հասանելի դարձնելու ծրագրի շրջանակներում ընկերությունը 500 սմարթֆոն է նվիրաբերել ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը։
-
25.04.2020|
14:25
Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական (Մ6) ճանապարհի շուրջ 51.7 կմ երկարությամբ հատվածում` Թումանյան-Բագրատաշենի սահմանային անցակետ, ընթանում են հիմնանորոգման մեծածավալ աշխատանքներ։
-
25.04.2020|
10:16
ԵՄ երկրները համաձայնել են 500 միլիարդ դոլար հատկացնել կորոնավիրուսի պանդեմիայի հետևանքներից տնտեսության վերականգնմանը՝ հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ապրիլի 23-ի օնլայն սամիթից հետո: Մակրոնի գնահատականով՝ համաճարակային ճգնաժամից ԵՄ ՀՆԱ-ն կկորցնի 5-10%:
-
24.04.2020|
01:33
Այսօր շատերս ենք սպասում Covid 19-ով պայմանավորված տնտեսական ակտիվության կտրուկ անկմանը։ Սակայն ինչպե՞ս տնտեսական անկումը կանդրադառնա բանկային համակարգի վրա և ի՞նչ պատկեր է այսօր Հայաստանի բանկային համակարգում ու սա ևս ոչ պակաս կարևոր հարցերից մեկն է։
-
23.04.2020|
22:28
Այսօր ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը հայատարարեց, որ մարտ ամսվա տվյալներով՝ փետրվար ամսվա համեմատ արձանագրվել է 3800 աշխատատեղի նվազում: Փաստորեն, այսքան մարդ գործազուրկ է դարձել, իսկ դա նշանակում է, որ այս իրավիճակում այդքան մարդ գոյատևելու խնդրի առջև է կանգնած։
-
21.04.2020|
10:45
Google ընկերությունն իր հիմնական մրցակցի՝ Apple-ի հետ նաև բանկային քարտերի ասպարեզում է մտադիր մրցակցել: TechCrunch պարբերականը, հղում անելով սեփական աղբյուրներին, գրում է, որ Apple Card-ի նմանությամբ՝ Google ընկերությունը նույնպես բանկային քարտ կթողարկի:
-
21.04.2020|
00:52
Ամբողջությամբ կողմ եմ Հայաստանի տնտեսությունը համատեղ ջանքերով ոտքի հանելու Համազասպյանի կոչին («Իրատես», թիվ 23): Դա հնարավոր է իրականացնել «Հայկական ժողովրդական տեխնոլոգիաներ» միավորման միջոցով՝ շեշտը դնելով «Երկրների հելիոֆիկացիա» և հայկական ծագմամբ այլ ծրագրերի իրականացման վրա:
-
21.04.2020|
00:17
Մոտ մեկ ամիս է կառավարությունը COVID-19-ից առաջացած սոցիալական և տնտեսական խնդիրները լուծելու նպատակով ծրագրեր է իրականացնում։ Ապրիլի 19-ին հաստատվեց աջակցության 14-րդ ծրագիրը։ Ինչ խոսք, պանդեմիային զուգահեռ նման ծրագրերը անհրաժեշտություն են, սակայն ոչ պակաս կարևոր է, թե այդ ծրագրերը որքանով կծառայեն նպատակին և գործնականում ինչքանով կնպաստեն տնտեսության զարգացմանը։ Այս հարցերի շուրջ զրուցեցինք ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ ԱՐԹՈՒՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ։
-
19.04.2020|
12:42
Կորոնավիրուսը Չինաստանը մատնել է խոր ճգնաժամի: Աշխարհի երկրորդ տնտեսությունը ամենալուրջ անկումն է ապրում ժամանակակից պատմության մեջ՝ ցույց տալով Covid-19 գլոբալ պանդեմիայի հետևանքների նախնական գնահատականը, դա խնդրահարույց է ամբողջ աշխարհի համար: