ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 
  • Պակիստանում ձերբակալվել է Փերվեզ Մուշարաֆը

    Պակիստանում ձերբակալվել է Փերվեզ Մուշարաֆը

    19.04.2013| 12:04
    Պակիստանի ոստիկանությունն այսօր ձերբակալել է երկրի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆին։ Ինչպես հաղորդում է տեղի հեռուստատեսությունը, նա տեղափոխվել է դատարան՝ ոստիկանների ուղեկցությամբ։ Հինգշաբթի Մուշարաֆը կանչվել է Իսլամաբադի դատարան, որտեղ նրան իր կառավարման տարիներին պետական դավաճանության մեղադրանք է առաջադրվել։
  • Ցույցեր՝ Արգենտինայի նախագահի դեմ

    Ցույցեր՝ Արգենտինայի նախագահի դեմ

    19.04.2013| 12:02
    Արգենտինայում տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցում հանրահավաքների։ Վերջիններս բողոքում են նախագահ Քրիստինա Ֆերնանդես դե Քիրշների վարած քաղաքականության դեմ։ Ակցիայի մասնակիցները հակակառավարական պաստառներով անցնում են մայրաքաղաքի փողոցներով։ Նրանք մեղադրում են նախագահին կաշառակերության և երկրում ավտորիտար ռեժիմ հաստատելու, ինֆլյացիան չկանխելու և հանցագործության ծավալները չկրճատելու համար։
  • Օդանավակայանը՝ Չավեսի անվամբ

    Օդանավակայանը՝ Չավեսի անվամբ

    19.04.2013| 12:00
    Հաիթիի հյուսիսում գտնվող օդանավակայանն անվանակոչվել է Վենեսուելայի նախկին նախագահ Ուգո Չավեսի անվամբ։ Միջազգային այս օդանավակայանն արդիականացվել է Վենեսուելայի օգնությամբ։ Վենեսուելան մինչ այժմ շարունակում է հսկայական աջակցություն ցուցաբերել Հաիթիին։
  • Հերթական պայթյունը՝ Բաղդադում. կա 27 զոհ

    Հերթական պայթյունը՝ Բաղդադում. կա 27 զոհ

    19.04.2013| 11:59
    Ավելի քան 27 մարդ է մահացել երեկ երեկոյան Բաղդադի սրճարանում տեղի ունեցած պայթյունից։ Մահացածներից երկուսը երեխաներ են։ Տասնյակ մարդիկ վիրավորվել են։ Նախնական տվյալներով՝ մայրաքաղաքի արևմտյան մասում գտնվող սրճարանում պայթյունն իրականացրել է մահապարտ ահաբեկիչը։ Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ ոք չի ստանձնել։
  • 1685 թվականից Մեծ Բրիտանիայի որևէ արքա չի սպանվել

    1685 թվականից Մեծ Բրիտանիայի որևէ արքա չի սպանվել

    19.04.2013| 11:46
    Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ, բարոնուհի Մարգարետ Թետչերի հուղարկավորության ժամանակ սուրբ Պողոսի տաճարում շատերի համար աննկատ և իր համար էլ անսպասելի լորդ-քաղաքապետ Ռոջեր Գիֆորդ Օլդերմանը կարող էր դառնալ արքայասպան:
  • Լևոն Զուրաբյանը փորձում է Միշել Նոստրադամուսի դերը

    Լևոն Զուրաբյանը փորձում է Միշել Նոստրադամուսի դերը

    19.04.2013| 11:45
    ՀԱԿԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը ասել է, որ կուսակցությունն անկախ ընտրություններում իր ստացած տոկոսներից և մանդատների թվից, Երևանի ավագանիում պատրաստվում է աշխատել:
  • Հայտարարություն, որ հավելյալ բացատրությունների կարիք ունի

    Հայտարարություն, որ հավելյալ բացատրությունների կարիք ունի

    19.04.2013| 11:44
    Ստամբուլում քննարկվել է ղարաբաղյան հակամարտությունը` թուրք-ռուսական ռազմավարական ծրագրման խմբի շրջանակներում: ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը քննարկումից հետո ասել է, որ առանցքային հարցերի մեծ մասում Մոսկվան և Անկարան նույն տեսակետն ունեն.
  • Իսկ կա՞ այդպիսի փորձ Եվրոպայում

    Իսկ կա՞ այդպիսի փորձ Եվրոպայում

    19.04.2013| 11:42
    ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Վիկտոր Խրիստենկոյի հետ քննարկել է Մաքսային միության հեռանկարի հարցերը: Անցած շաբաթ Հայաստանում եղած Խրսիտենկոն ՌԴ նխագահին հաղորդել է, որ Եվրասիական միության դիտորդ երկրներ Ուկրաինան ու Հայաստանը հետաքրքրված են Մաքսային միությամբ:
  • Ասում են...

    Ասում են...

    19.04.2013| 01:02
    ...թե որքան էլ խոսվում է ընդդիմադիրների հետընտրական դաշինքի, միասնական շտաբի մասին, իրականում ընդդիմադիր ուժերից յուրաքանչյուրն առանձին-առանձին սեպարատ բանակցությունների մեջ է իշխանական թևի հետ` երկրորդ պատվավոր տեղի համար: Բանակցողների մեջ է, որքան էլ պարադոքսալ է, ՀԱԿ-ը, որին էլ, ըստ մեր տեղեկությունների, լավ էլ քարտ-բլանշ է տրված հեռուստատեսություններում. վերջիններիս հրահանգված է` որքան կարող են պտտել ՀԱԿ թեկնածուին:
  • ՀԱԿ-ԲՀԿ «լիբերալ-բուրժուական» կոալիցիայի հեռանկարը

    ՀԱԿ-ԲՀԿ «լիբերալ-բուրժուական» կոալիցիայի հեռանկարը

    19.04.2013| 00:55
    Մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունը համարվում է քաղաքական սեզոնի վերջին լուրջ միջոցառումը: Մայիսից հետո քաղաքական ուժերի համար լուրջ ստուգատեսներ են լինելու միայն երեք տարի անց, և կուսակցությունները ստիպված են խմբագրել սեփական սխալները, մշակել նոր մոտեցումներ, նոր մարտավարական հնարքներ, հանրությանն առաջարկել նոր գաղափարներ, ինչպես նաև դաշնակիցներ գտնել: