Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը երեքշաբթի հայտարարել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի պատվիրակությունների միջև բանակցությունները տեղի կունենան այս շաբաթ՝ Ստամբուլում, և Թուրքիան ակնկալում է, որ երկխոսությունը կշարունակվի։ Թուրքական պատվիրակությունը ևս ներկայացված կլինի Ստամբուլում անցկացվելիք բանակցություններին։               
 
  • Մեռյալների թագավորության դռներին արգելվում է մոտենալ

    Մեռյալների թագավորության դռներին արգելվում է մոտենալ

    02.04.2013| 22:24
    Դասական հնէաբանության պրոֆեսոր Ֆրանչեսկո դ’Անդրիան Ստամբուլում կայացած գիտաժողովում հայտարարել է, որ գտնվել են «դժոխքի դարպասները»:
  • ՀՅԴ. Հրաչ Մուրադյանի սպանությունը կանխամտածված էր

    ՀՅԴ. Հրաչ Մուրադյանի սպանությունը կանխամտածված էր

    02.04.2013| 22:22
    Այսօր` ապրիլի 2-ի առավոտյան, աշխատավայրի դիմաց ահաբեկչության զոհ է դարձել Պռոշյան համայնքի ղեկավար Հրաչ Մուրադյանը: Տեղի է ունեցել կանխամտածված ու ծրագրված սպանություն: Ակնհայտ է նաև, որ, անկախ կատարողներից, ոճրագործությունը անպատժելիության և անհանդուրժողական մթնոլորտի հետևանք է:
  • Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է Սերժ Սարգսյանին

    Րաֆֆի Հովհաննիսյանը հրավիրում է Սերժ Սարգսյանին

    02.04.2013| 22:21
    Գյումրի կատարած այցի ժամանակ Րաֆֆի Հովհաննիսյանը Սերժ Սարգսյանին ապրիլի 9-ին հրավիրել է Ազատության հրապարակ` մասնակցելու «նոր Հայաստանի» երդմնակալության արարողությանը: «Ես կլինեմ Ազատության հրապարակում եւ հրավիրում եմ պարոն Սարգսյանին եւ ողջ ժողովրդին Ազատության հրապարակ»,-ասել է Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա ասել է նաև, որ ինքը Սերժ Սարգսյանի երդմնակալությանը չի մասնակցելու:
  • Կամփոփեն Վիեննայում

    Կամփոփեն Վիեննայում

    02.04.2013| 22:19
    Մինսկի խմբի համանախագահները Երևանում ու Ստեփանակերտում հանդիպումներից հետո ապրիլի 1-ին ժամանել են Բաքու: Ապրիլի 3-ին նրանք հանդիպելու են Ադրբեջանի նախագահի և արտաքին գործերի նախարարի հետ: Ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը ասել է. «Չորեքշաբթի մենք հանդիպելու ենք ադրբեջանական կողմի հետ, քննարկելու ենք բանակցային գործընթացի այսօրվա իրավիճակը, ներկայացնելու ենք Փարիզում ունեցած հանդիպումները»:
  • ՀՅԴ-ն այս անգամ հետամուտ կլինի՞

    ՀՅԴ-ն այս անգամ հետամուտ կլինի՞

    02.04.2013| 19:29
    Այսօր լրատվական կայքերը հեղեղված էին Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գյուղապետ Հրաչ Մուրադյանի սպանության մանրամասներով: Հրաչ Մուրադյանը ՀՅԴ անդամ է, ազատամարտիկ, 2005 թ. երեք անգամ անընդմեջ ընտրվել է գյուղապետ և, ըստ համագյուղացիների, վայելել նրանց համակրանքը: Հրաչ Մուրադյանին սպանել են հրազենային կրակոցով: Ըստ տեղեկությունների՝ նրա շուրջ փորձել են անընդհատ լարվածության մթնոլորտ ստեղծել, խոչընդոտել նրա գործունեությանը: Որոշ կայքերի տարածած տեղեկատվության համաձայն էլ՝ նա խնդիրներ է ունեցել մարզպետի հետ:
  • Պաշտոնից հեռացել է Կիպրոսի ֆինանսների նախարարը

    Պաշտոնից հեռացել է Կիպրոսի ֆինանսների նախարարը

    02.04.2013| 19:08
    Հրաժարական է տվել Կիպրոսի ֆինանսների նախարար Միխալիս Սարիսը։ Հրաժարականի պաշտոնական պատճառներն առայժմ հայտնի չեն։ Այսօր Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը դատական քննություն է նշանակել՝ երկրում ֆինանսական ճգնաժամի պատճառները բացահայտելու համար։
  • «Ապրիլի 9-ը հանգրվանային օր է. սպասենք այդ օրվան»

    «Ապրիլի 9-ը հանգրվանային օր է. սպասենք այդ օրվան»

    02.04.2013| 18:26
    ԱԺ երբեմնի փոխնախագահ Կարապետ Ռուբինյանը, ով 2010-ին տարաձայնությունների պատճառով հեռացավ ՀՀՇ-ից, իսկ այնուհետև՝ Հայ ազգային կոնգրեսից, փետրվարի 18-ին կայացած ՀՀ նախագահի ընտրություններից հետո զորակցում է պաշտոնական տվյալներով երկրորդ տեղը զբաղեցրած թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին: Նրան հաճախ կարելի է հանդիպել Րաֆֆի Հովհաննիսյանի հանրահավաքներին:
  • Հայաստանում նկատվում է աուտիզմով հիվանդների թվի աճ

    Հայաստանում նկատվում է աուտիզմով հիվանդների թվի աճ

    02.04.2013| 18:15
    Աուտիզմը հաղորդակցման, սոցիալիզացիայի, հարմարվողական վարքագծի և խոսքի զարգացման ծանր խանգարում է, որն արտահայտվում է մինչև երեխայի 3 տարեկան հասակը: Աուտիզմը կարելի է դասել 20-րդ դարի չբացահայտված հիվանդությունների շարքին: Աուտիզմով տառապող հիվանդների թիվն ամբողջ աշխարհում ավելացել է 10-15 անգամ: Հիվանդության դեպքերի ավելացում է նկատվում նաև Հայաստանում: Վերջին 5 տարվա ընթացքում (2008-2012 թթ.) հանրապետական մանկական նյարդահոգեբանական դիսպանսերը մինչև 18 տարեկան տարիքային խմբում արձանագրել է աուտիզմի 502 նոր դեպք, համապատասխանաբար` 75, 80, 105, 118, 121: Հիվանդության ծագումնաբանության մեջ նշվում է 9 հնարավոր պատճառ, որոնցից են գենետիկական գործոնը, քիմիական նյութերով, ծանր մետաղներով թունավորումը, աուտոիմուն գործոնները և այլն:
  • Մեկնարկեց մանկական գրականության շաբաթը

    Մեկնարկեց մանկական գրականության շաբաթը

    02.04.2013| 18:13
    Մեկնարկեց մանկական գրականության շաբաթը: Տոնի առթիվ միջոցառումներ են նախատեսվում մայրաքաղաքում և մարզերում: Կլինեն հանդիպումներ ժամանակակից մանկագիրների` Սուրեն Մուրադյանի, Լիպարիտ Սարգսյանի, Երվանդ Պետրոսյանի, Անուշ Վարդանյանի և այլոց հետ:
  • «Կուզեմ՝ այսօր ջուր կտամ, կուզեմ՝ չեմ տա»

    «Կուզեմ՝ այսօր ջուր կտամ, կուզեմ՝ չեմ տա»

    02.04.2013| 17:31
    «Ագրարագյուղացիական միավորում» ՀԿ-ի նախագահ Հրաչ ԲԵՐԲԵՐՅԱՆԸ, գնահատելով գյուղատնտեսական տարին, մտահոգվեց, որ կարտոֆիլի ցեցի պատճառով շուրջ 50 տոկոսով կրճատվել են կարտոֆիլի ցանքատարածությունները: Ինչպես նաև` 30 տոկոսով բադրիջանի, տաքդեղի և հատկապես լոլիկի ցանքատարածությունները, ինչը զգալիորեն կազդի ոչ միայն լոլիկի արտադրության, այլև վերամշակման ճյուղի վրա: