ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է անհրաժեշտության դեպքում կրկին ոչնչացնել Իրանի միջուկային ծրագրի օբյեկտները։ Սպիտակ տան ղեկավարը հիշեցրել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչիի խոսքերը Fox News-ին տված հարցազրույցից՝ երկրի միջուկային օբյեկտների շատ լուրջ վնասի և ոչնչացման մասին։               
 
  • Կիպրոսի բանկերն այսօր բացվում են

    Կիպրոսի բանկերն այսօր բացվում են

    28.03.2013| 11:59
    Այսօր առավոտյան կբացվեն Կիպրոսի բանկերը։ Դրանց գործունեությունը դադարեցվել էր երկու շաբաթ առաջ կառավարության որոշմամբ։ Կիպրոսի կենտրոնական բանկի հայտարարության համաձայն՝ դրամատներն այցելուների համար բաց կլինեն տեղի ժամանակով կեսօրից մինչև ժամը 18.00։
  • Դեսպանի դասը վարչապետին

    Դեսպանի դասը վարչապետին

    28.03.2013| 00:17
    Շվեյցարիայում Հայաստանի դեսպան Շառլ Ազնավուրը RTS հեռուստաընկերությանը հարցազրույցում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին և ասել. «Պապիս տան վրա աչք չունեմ, չեմ էլ տեսել այդ տունը», կարևորը նա համարել է սահմանի բացումը և ցեղասպանության ճանաչումը, ճշտելով, որ իր համար նշանակություն չունի ցեղասպանություն բառը, կարևորը պատմական իրադարձությունների ճանաչումն է:
  • Օրվա հայտարարությունն ու պարզաբանումը

    Օրվա հայտարարությունն ու պարզաբանումը

    28.03.2013| 00:15
    «Ժառանգություն» կուսակցության ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանի՝ ս. թ. մարտի 26-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հասցեագրված նամակի վերաբերյալ հարկ է արձանագրել երեք հանգամանք.
  • Օրվա թատրոնը

    Օրվա թատրոնը

    28.03.2013| 00:13
    ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը մարտի 27-ին այցելեց ՀՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանին: Խորհրդարանի ղեկավարը շնորհավորեց Վարպետին Թատրոնի միջագային օրվա կապակցությամբ եւ հանձնեց այդ առթիվ նրան շնորհված ԱԺ Պատվո մեդալը:
  • Արոնյանի սպասված հաղթանակը (լրացված տարբերակ)

    Արոնյանի սպասված հաղթանակը (լրացված տարբերակ)

    28.03.2013| 00:05
    Հավակնորդների լոնդոնյան մրցաշարի տասներորդ տուրում Լեւոն Արոնյանի մրցակիցը Վասիլի Իվանչուկն էր` նախորդ տուրում Թեյմուր Ռաջաբովին հաղթած ուկրաինացի գրոսմայստերը, ում իր հերթին մեր շախմատիստը հաղթել էր մրցաշարի առաջին շրջափուլում:
  • Կայացել է Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը

    Կայացել է Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը

    27.03.2013| 17:38
    Վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորությամբ Արամ Խաչատրյանի տուն թանգարանում տեղի է ունեցել մեծանուն կոմպոզիտորի 110-ամյակի միջոցառումների ծրագրի հոբելյանական հանձնաժողովի նիստը: Զեկուցելով նախապատրաստական աշխատանքների մասին՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը տեղեկացրել է, որ Արամ Խաչատրյանի հոբելյանի կապակցությամբ նախատեսվում են բազմաթիվ միջոցառումներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում:
  • Կանխվել է 19-ամյա աղջկա ինքնասպանությունը, ով սպառնացել էր 14-րդ հարկից ցած նետվել

    Կանխվել է 19-ամյա աղջկա ինքնասպանությունը, ով սպառնացել էր 14-րդ հարկից ցած նետվել

    27.03.2013| 13:17
    Այսօր՝ մարտի 27-ին, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հալաբյան փողոցի 38 շենքի բնակչուհին սպառնում է, որ ինքնասպանության նպատակով իրեն ցած է նետելու:
  • Լույս է տեսել արդի հայ պոեզիայի անթոլոգիան

    Լույս է տեսել արդի հայ պոեզիայի անթոլոգիան

    27.03.2013| 13:11
    Համազգային հայ կրթական և մշակութային միության հրատարակությամբ լույս է տեսել «18-33. Արդի հայ պոեզիա» անթոլոգիան: Ժողովածուում տեղ են գտել 18-ից 33 տարիքային խմբի այն բանաստեղծները, ովքեր կազմողների համոզումով առավել ամբողջական են ներկայացնում մեր պոեզիայի ներկա միտումները։
  • Սիրիացի ցանցահենները կոտրել են Արաբական պետությունների լիգայի կայքը

    Սիրիացի ցանցահենները կոտրել են Արաբական պետությունների լիգայի կայքը

    27.03.2013| 12:18
    Սիրիացի ցանցահեններին հաջողվել է կոտրել Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարության կայքը։ Նրանք պաշտոնական կայքում տեղադրել են ուղերձ, որտեղ ասվում է, որ լիգան կորցրեց իր արաբական էությունն այն օրը, երբ դադարեցրեց Սիրիայի անդամակցումը։ Ուղերձը ստորագրված է՝ «Սիրիայի քաղաքացի, որի միակ ղեկավարը Բաշար Ասադն է»։
  • ԿԺԴՀ սպառնալիքները խորացնում են նրա մեկուսացումը

    ԿԺԴՀ սպառնալիքները խորացնում են նրա մեկուսացումը

    27.03.2013| 12:16
    ԿԺԴՀ սպառնալիքներն ԱՄՆ-ի նկատմամբ միայն կխորացնեն այդ երկրի մեկուսացումը միջազգային հանրությունից։ Երեկ նման նախազգուշացում է արել Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեյ Քարնին։ Նա նաև հաստատել է ԿԺԴՀ առաջնորդներին արված ԱՄՆ առաջարկը՝ հետևել նախագահ Բարաք Օբամայի կոչին և որդեգրել հարցերի լուծման խաղաղ ճանապարհ՝ հավատարիմ մնալով միջազգային պարտավորություններին։