Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 
  • Կիպրոսը և ԵՄ-ն համաձայնեցրել են օգնության ծրագիրը

    Կիպրոսը և ԵՄ-ն համաձայնեցրել են օգնության ծրագիրը

    25.03.2013| 11:41
    Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը և Եվրամիության ղեկավարությունը նախնական համաձայնության են եկել Կիպրոսին ֆինանսական օգնություն տրամադրելու ծրագրի շուրջ, ինչը կօգնի դուրս գալ բանկային ճգնաժամից։
  • Անցում իշխանության՝ ավելի փափուկ ձևով

    Անցում իշխանության՝ ավելի փափուկ ձևով

    24.03.2013| 20:58
    irates.am-ը ԱԺ նախկին փոխնախագահ Կարապետ Ռուբինյանից հետաքրքվեց, թե ինչ արդյունք կարող է տալ Րաֆֆի Հովհաննիսյանի առաջարկությունը Սերժ Սարգսյանին, համաձայն որի՝ պետք է անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ կամ առանցքային պաշտոններում նշանակել ընդդիմության ներկայացրած թեկնածուներին: Արդյո՞ք դա քաղաքական առևտուր չէ:
  • Բեռնատարը փակել է ճանապարհը`թույլ չտալով դիտորդներին մասնակցել քաղաքապետի ընտրություններին

    Բեռնատարը փակել է ճանապարհը`թույլ չտալով դիտորդներին մասնակցել քաղաքապետի ընտրություններին

    24.03.2013| 16:31
    Ռուսաստանի Սուկո գյուղից Անապա քաղաք տանող մայրուղում բեռնատար մեքենան փակել է ճանապարհը՝ արգելափակելով ավելի քան 100 դիտորդների ճանապարհը:
  • Պետական հեղաշրջում՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում

    Պետական հեղաշրջում՝ Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում

    24.03.2013| 15:22
    Կենտրոնական Աֆրիկայի Հանրապետությունում (ԿԱՀ) ապստամբները գրավել են նախագահի նստավայրը և փնտրում են նախագահ Ֆրանսուա Բոզիզեին։ Լրատվամիջոցները հայտնում են, որ Բոզիզեն փախուստի է դիմել, ըստ որոշ լուրերի՝ դեպի Կոնգո։ Ապստամբները հայտնել են, որ ցանկանում են գրավել հեռուստառադիո աշտարակն ու իրենց հաղթանակի մասին հայտարարել են ամբողջ հանրապետության տարածքով:
  • Քերին ժամանել է Իրաք

    Քերին ժամանել է Իրաք

    24.03.2013| 13:51
    ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին ժամանել է Իրաք։ Նրա այցելության մասին նախապես չի տեղեկացվել։ Սա պետքարտուղարի պաշտոնում Քերիի առաջին այցն է Իրաք։
  • Մուշարաֆը վերադարձավ Պակիստան

    Մուշարաֆը վերադարձավ Պակիստան

    24.03.2013| 13:49
    Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը ժամանել է Կարաչի՝ այդպիսով վերջ դնելով երկրից իր չորսամյա արտաքսմանը։ Գեներալ Մուշարաֆը պատրաստվում է մայիսին կայանալիք ընտրություններում գլխավորել իր կուսակցությունը։ Օդանավակայանում նրան դիմավորել են կողմնակիցները՝ «կեցցե գեներալ Մուշարաֆը» բացականչություններով։
  • Արյունահեղ մարտեր՝ Բանգիում

    Արյունահեղ մարտեր՝ Բանգիում

    24.03.2013| 13:48
    Կենտրոնական Աֆրիկայի մայրաքաղաք Բանգիում՝ նախագահական նստավայրի մոտ, ընթանում են արյունահեղ մարտեր։ Ապստամբած զորքերը փորձում են պաշտոնից հեռացնել երկրի նախագահ Ֆրանսուա Բոզիզեին։ Ականատեսների խոսքով՝ գիշերային անդորրից հետո քաղաքում լսվում են կրակոցներ ու պայթյուններ։
  • Երբ մարդիկ դուրս են գալիս փողոց, ուրեմն խնդիր կա

    Երբ մարդիկ դուրս են գալիս փողոց, ուրեմն խնդիր կա

    24.03.2013| 00:36
    Վերջին օրերին ծավալվող իրադարձությունների ֆոնին, թերևս, ամենահետաքրքրականը ԵՊՀ մի քանի դասախոսների և ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի կրտսեր գիտաշխատողների միանալն էր ԵՊՀ դասախոս Արարատ Միրզոյանի՝ իրենց լիազորությունները գերազանցած ԵՊՀ որոշ պաշտոնյաների պահվածքը դատապարտող հայտարարությանն ու նրանց պատժելու պահանջին: Արարատ Միրզոյանի հետ, հիշեցնենք, ԵՊՀ ղեկավարությունը հրաժարվել է կնքել աշխատանքային պայմանագիր նրա քաղաքացիական դիրքորոշման պատճառով:
  • «Հասունացել է համակարգափոխության ժամանակը»

    «Հասունացել է համակարգափոխության ժամանակը»

    24.03.2013| 00:33
    «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանը որևէ արտառոց բան չի տեսնում Րաֆֆի Հովհաննիսյանի՝ Սերժ Սարգսյանին ուղղված նամակում՝ անցկացնել ԱԺ արտահերթ ընտրություններ կամ իր առաջարկած անձանց նշանակել առանցքային պաշտոններում:
  • Մահացել է Բորիս Բերեզովսկին

    Մահացել է Բորիս Բերեզովսկին

    24.03.2013| 00:28
    Մահացել է հայտնի գործարար Բորիս Բերեզովսկին։ Նրա դին հայտնաբերվել է Լոնդոնի իր բնակարանի լոգարանում։ Չի բացառվում ինքնասպանության վարկածը։ Այդ մասին այսօր հայտնել են Բերեզովսկու հարազատները։