Ռուսաստանը կարող է կորցնել իր մրցունակությունն ու ինքնիշխանությունը, եթե նրա միակ արտահանվող ապրանքները լինեն նավթն ու գազը։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը լրագրող Պավել Զարուբինին տված հարցազրույցում, մեկնաբանելով այն պնդումը, թե Ռուսաստանը պետք է հրաժարվի ավտոմեքենաների արտադրությունից։ Ըստ Պուտինի՝ երկրին անհրաժեշտ է տեխնոլոգիական անկախություն՝ համաշխարհային ասպարեզում մրցունակ մնալու համար։               
 
  • Ջուր չի լինի

    Ջուր չի լինի

    20.03.2013| 15:14
    «Երևան Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ, վթարի վերացման աշխատանքների հետ կապված, ս.թ. մարտի 22-ին ժամը 09.00-ից մինչև մարտի 23-ը ժամը 09.00-ն կդադարեցվի Կենտրոն վարչական շրջանի Հյուսիսային պողոտայի, Հանրապետության, Մ.Մկրտչյան, Թումանյան, Պուշկին, Չայկովսկու, Արամի, Մելիք-Ադամյան, Փարպեցի, Եկմալյան, Ֆիրդուսի, Սարյան, Լեո փողոցների, Խանջյան 1-37, Նալբանդյան 1-21, 2-100, Վարդանանց 1-83, 2-18, Տիգրան Մեծի 1-15, Բուզանդի 83-101, Կողբացու 11-75, Աբովյան 1-11, 2-20, Տերյան 1-27, 2-42, Մաշտոցի 7, 9, 20, 22, Պարոնյան 2-16 համարների և հարակից տարածքների ջրամատակարարումը:
  • Արգենտինյան գրականության հանրահռչակումը

    Արգենտինյան գրականության հանրահռչակումը

    20.03.2013| 14:39
    2009- ին Արգենտինայում մեկնարկել է «PROSUR» ծրագիրը, որի նպատակն է արգենտինյան գրականության հանրահռչակումը և արգենտինացի հեղինակների իսպաներեն հրատարակված գրականության թարգմանությունը այլ լեզուներով:
  • Ահաբեկչություններ՝ Անկարայում

    Ահաբեկչություններ՝ Անկարայում

    20.03.2013| 12:06
    Այս գիշեր երկու ահաբեկչություն է գրանցվել Անկարայի կենտրոնում։ Թիրախ են դարձել արդարադատության նախարարությունը և կառավարող Արդարության և զարգացման կուսակցության կենտրոնակայանը։
  • Սիրիայում ընդդիմադիրները քիմիական զենք են կիրառել

    Սիրիայում ընդդիմադիրները քիմիական զենք են կիրառել

    20.03.2013| 12:02
    Սիրիայի ընդդիմության կողմից քիմիական զենքի կիրառման ժամանակ մահացել է 16 խաղաղ բնակիչ, ավելի քան 100-ը տուժել են։ Այդ մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը։
  • Օբաման այսօր կժամանի Իսրայել

    Օբաման այսօր կժամանի Իսրայել

    20.03.2013| 12:01
    Իսրայելն այսօր պատրաստվում է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի եռօրյա այցին։ Սա Օբամայի նախագահական պաշտոնավարման ընթացքում առաջին այցելությունն է հրեական պետություն։ ԱՄՆ առաջնորդի աշխատանքային գրաֆիկը խիստ հագեցած է։ Բանակցությունների կենտրոնում է լինելու երեք թեմա՝ իրանի միջուկային ծրագիրը, Սիրիայում ստեղծված իրավիճակը և պաղեստինա-իսրայելական երկխոսության վերականգնումը։
  • Կիպրոսը ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ելքեր է փնտրում

    Կիպրոսը ֆինանսական ճգնաժամից դուրս գալու ելքեր է փնտրում

    20.03.2013| 12:00
    Այսօր նախատեսված է Կիպրոսի ֆինանսական ապագայի մասին բանակցությունների նոր փուլը։ Բանակցությունները բավականին բարդ են լինելու, քանի որ Կիպրոսի խորհրդարանը վճռականորեն մերժեց բանկային դեպոզիտների հարկման մասին օրինագիծը։ Այս հարկի սահմանումը Եվրամիությունից և Միջազգային արժութային հիմնադրամից 10 միլիարդ եվրո վարկ ստանալու նախապայմաններից է։ Օրինագծին կողմ չի արտահայտվել և ոչ մի պատգամավոր։ Դեմ են քվեարկել 36-ը, ձեռնպահ՝ 19-ը։
  • Ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

    Ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են

    19.03.2013| 17:43
    Մարտի 19-ին՝ ժամը 17.45-ի դրությամբ, հանրապետության ողջ տարածքում առանց տեղումների եղանակ է: Միջպետական, հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհներն ու լեռնանցքները բաց են:
  • «Նստցրել են ինձ»

    «Նստցրել են ինձ»

    19.03.2013| 16:38
    ՎԱՐԴԱՆ ԱՅՎԱԶՅԱՆ (ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ) -ՀՀԿ ցուցակում օլիգարխ կա՞: -Բնականաբար չկա: -Իսկ գործարարնե՞ր: -Գործարարներ կան, իսկ ի՞նչ է, չպիտի լինեի՞ն:
  • Վերընտրվել է Ռուբեն Գևորգյանցը

    Վերընտրվել է Ռուբեն Գևորգյանցը

    19.03.2013| 16:34
    Կինեմատոգրաֆիստների միության 11-րդ համագումարում միության նախագահի պաշտոնում միաձայն քվեարկությամբ վերընտրվել է Ռուբեն Գևորգյանցը: Համագումարին մասնակցել են միության 191 անդամներից 174-ը:
  • Սերժ Սարգսյանի հանդիպումը լրատվամիջոցների հետ

    Սերժ Սարգսյանի հանդիպումը լրատվամիջոցների հետ

    19.03.2013| 16:08
    Բարև ձեզ: Ես հատուկ ներածական խոսք չեմ պատրաստել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ մենք այսպիսի կազմով գրեթե չենք հանդիպել: Կարծում եմ՝ այս ժամանակահատվածում բավականաչափ հարցեր են կուտակվել և որպեսզի ավելորդ ժամանակ չծախսենք, ես հարցերին պատասխանելու ընթացքում կփորձեմ նաև իմ ասելիքն ասել: Խնդրեմ: